Pages

Saturday, November 10, 2012

ԱՆՀԱՎԱՏՆԵՐԻ ԱՄԵՆԱՍԻՐԱԾ ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

     Գրեգ Լորի   
     
«Որովհետև արդեն ժամանակն է, որ դատաստանը սկսվի, և սկսվի ԱՍՏԾՈ տնից: Իսկ եթե նախ մենք ենք դատվելու, ապա ի՞նչ կլինի վախճանը նրանց, ովքեր չհնազանդվեցին ԱՍՏԾՈ Ավետարանին» (Ա ՊԵտրոս 4.17):

     Գիտե՞ք, թե անհավատների ամենսիրած սուրբգրային համարը որն է: «Մի՛ դատեք ուրիշներին, որպեսզի ԱՍՏՎԱԾ էլ ձեզ չդատի» (Մատթ. 7.1): Նրանք այս համարն են մեջբերում սովորաբար այն բանից հետո, երբ մենք ասում ենք. «Գիտես, չեմ կարծում, որ դա ճիշտ է»:
     Այս համարն այնուամենայնիվ մեզ չի ասում, որ մենք չպետք է դատողություններ անենք, որովհետև այլ հատվածներում կարդում ենք, որ որպես հավատացյալներ՝ մենք անշուշտ պետք է գնահատական տանք, խորաթափանց լինենք, և այո, նաև դատողություններ անենք: Իրականում Աստվածաշունչն ասում է. «Մի՞թե չգիտեք, որ սրբերն [Աստծո ժողովուրդը] են դատելու աշխարհը: Եվ եթե դուք եք դատելու աշխարհը, ապա արժանի չե՞ք դատելու չնչին խնդիրներ» (Ա Կորնթացիս 6.2): Սուրբ Գիրքը նաև ասում է մեզ. «Որովհետև արդեն ժամանակն է, որ սկսվի դատաստանը Աստծու տնից» (Ա Պետրոս 4.17):
     Մենք պետք է դատենք, բայց ոչ դատապարտենք: Իրականում Մատթ. 7.1 համարի ավելի ճիշտ թարգմանությունը կլինի. «Մի՛ դատապարտեք ուրիշներին, որպեսզի ԱՍՏՎԱԾ էլ ձեզ չդատապարտի»: Ես իրավունք չունեմ որևէ մեկի դատապարտելու, սակայն իրավունք ունեմ դատողություններ անելու իրերի, իրավիճակների, տեսակետների և որոշ չափով էլ մարդկանց շուրջ:
     «Մի՛ դատեք» ասում են մարդիկ, որոնց դուր չի գալիս, երբ մենք համարձակվում ենք քրիստոնեական աշխարհայացք ունենալ: Իրականում ես կարծում եմ, որ ամենակարճամիտ (սահմանափակ) մարդիկ հենց նրանք են, ովքեր պնդում են, թե իրենք լայն հայացքների տեր անձնավորություններ են: Նրանք, ովքեր պնդում են, որ իրենք շատ հանդուրժողական են, հենց ամենաանհանդուրժողն են լինում հաճախ: Որովհետև, երբ մի քրիստոնյա կարծիք է հայտնում, մի որևէ անհավատ ասում է. «Ինչպե՞ս ես համարձակվում դա ասել: Ո՞վ ես դու, որ դատում ես»:
     Գոյություն ունի կենդանի ԱՍՏՎԱԾ, և Նա իրեն բացահայտել է Սուրբ Գրքի էջերում: Ուստի, որպես հավատացյալներ՝ մենք ընդունում ենք այն փաստը, որ ունենք բացարձակ ճշմարտություն ԱՍՏԾՈՒՑ: Եվ մենք զարգացնում ենք մեր աշխարհայացքը՝ հիմնվելով Աստվածաշնչի ուսուցումների վրա:

No comments: