Pages

Saturday, November 3, 2012

ՄԻ ՎՍՏԱՀԵՔ ՁԵՐ ՍՐՏԻՆ

     Գրեգ Լորի     
     Սիրտը ամեն բանից ավելի խաբեբա ու խիստ չար է, ո՞վ կարող է ճանաչել այն» (Երեմ. 17.9):

Որոշ ժամանակ առաջ ես զրույց ունեցա մեկի հետ, ով սիրային կապի մեջ էր մի ամուսնացած տղամարդու հետ: Դա ի դեպ մեղք է, որի մասին նրան ասացի: Նա դժգոհ էր, որ այդ մասին խոսեցի: Ես նրան հարցրի, թե արդյոք իրեն համարում է քրիստոնյա:
    
«Իհարկե այո»,- պատասխանեց նա:
    
«Հավատո՞ւմ ես, որ Աստվածաշունչը ճիշտ է»,- շարունակեցի ես:
    
Ի զարմանս ինձ՝ նա պատասխանեց. «Անշուշտ»:
    
Ապա ես ցիտեցի մի քանի համարներ, որոնք ցույց են տալիս, որ նրա արածը մեղք է: Եվ նա ինձ ասաց. «Դա քո կարծիքն է, քո մեկնաբանությունը: Դու պարզապես չես հասկանում»:
     «Արա այն, ինչ սիրտդ ցանկանում է». համոզմունք է, որին այսօր հավատում են միլիոնավոր մարդիկ: Դա Արևմտյան աշխարհի մշակութային միֆերից մեկն է, որը քարոզվում է շատ ֆիլմերում, երգերում և հեռուստահաղորդումներում:      Սակայն Աստվածաշունչն ասում է. «Սիրտը ամեն բանից ավելի խաբեբա ու խիստ չար է, ո՞վ կարող է ճանաչել այն» (Երեմ. 17.9):
     Մեզ ավելի բարձր հեղինակություն է հարկավոր, քան մարդկային սիրտն է, քան կարծիքն է: Եվ դա ԱՍՏԾՈ Խոսքն է:
    
Մեր խնդիրն այն է, որ այսօր քարոզվում է կոմպրոմիսային (թույլ) Ավետարան: Եվ այդ պատճառով շատերի քրիստոնեական կյանքն էլ կոմպրոմիսային է (թույլ): Այն, ինչ առաջին դարում համարվում էր նորմալ քրիստոնեական կենսակերպ, այսօրվա չափանիշներով կհամարվեր ռադիկալ: Բայց հենց դրա՝ ռադիկալ քրիտոնեության կարիքն է, որ այսօր ունենք: Այլ կերպ ասած՝ մենք կարիք ունենք աստվածաշնչային քրիստոնեության:
     Փոխարեն փորձենք հարմարեցնել ԱՍՏԾՈ խոսքը մեր փոփոխական մշակույթին՝ մենք պետք է համապատասխանեցնենք մեր մշակույթը Աստծո անփոփոխ Խոսքին:

 

No comments: