Pages

Tuesday, November 20, 2012

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՍԵՐՈՒՆԴ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

     Գրեգ Լորի

     «Եվ նրանց ասաց. «Հունձն առատ է, բայց մշակները՝ քիչ։ Ուստի խնդրեցե՛ք հնձի Տիրոջը, որ իր հնձի համար մշակներ ուղարկի»» (Ղուկ. 10.2):

     Բիլլի Գրեհեմը ասել է. «Ավետարանական հունձը միշտ անհետաձգելի է: Մարդկանց և ազգերի ապագան է ամեն պահի որոշվում: Յուրաքանչյուր սերունդ վճռորոշ ու ստրատեգիական կարևորություն ունի: Մենք պատասխանատու չենք անցյալ սերնդի համար և չենք կարող կրել հաջորդ սերնդի համար ողջ պատասխանատվությունը: Սակայն ԱՍՏԾՈ առջև մենք պատասխանատու ենք մեր սերնդի համար...»:
     Մենք տեսնում ենք, թե ինչպես է գործում այս սկզբունքը Գործք առաքելոց գրքում, որտեղ Պողոսն ու Պետրոսը հանձնում են էստաֆետային փայտիկը հաջորդ սերնդին, որն էլ իր հերթին փոխանցում է այն հաջորդին և այդպես շարունակ:
     ՀԻՍՈՒՍԸ հանձնարարել է մեզ գնալ և աշակերտել բոլոր ազգերը (տես՝ Մատթ. 28.18-20): Բայց խնդիրը նրանում է, որ հունձն առատ է, իսկ մշակները՝ քիչ: Հաճախ մշակները դաշտում աշխատելու փոխարեն քնած են: Առակաց 10.5-ում ասվում է. «Նա, ով ամռանն է հավաքում, ուշիմ որդի է. Հնձի ժամանակ խորունկ քնողը, ամաչեցնող որդի է»: Այստեղ թեև խոսվում է հացահատիկի հնձի և աշխատասեր մշակ լինելու մասին, սակայն այն կարող է վերաբերել նաև հոգիների հնձին:
     Երբեմն հնձի ժամանակ մեր քնած լինելու պատճառն այն է, որ կուշտ կերած ենք: Մեր ուշադրությունը սևեռված է հաջորդ կերակրի վրա, որը կարող է լինել հաջորդ Աստվածաշնչի սերտողության ժամը կամ հաջորդ պատգամը: Մենք միշտ վերցնում ենք և շատ քիչ ենք մտածում տալու մասին: Եթե շարունակենք այդպես ապրել, ապա ամենայն հավանականությամբ մենք կվերածվենք հոգևոր գիրուկների:
     Մենք պետք է ձեռք մեկնենք մեր սերնդին: Յուրաքանչյուրս ունի իր ազդեցության շրջանակը՝ ընկերներ, հարևաններ, աշխատակիցներ և ընտանիք:
     Սա է իմ հարցը. Դու ուշի՞մ զավակ ես, ով գործում է դաշտում, թե՞ քնած ես հնձի ժամանակ:

 

 

No comments: