Pages

Monday, October 15, 2012

ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

     Գրեգ Լորի

      «Այդ ժամանակ Տիրոջից վախեցողները իրար հետ խոսեցին: Տերը անսաց, լսեց, և իր առջև հիշատակի գիրք գրվեց Տիրոջից երկյուղ կրողների համար և Նրա անվան մասին խորհրդածողների համար»  (Մաղաքիա 3.16):


     Աստվածաշունչը հստակ կերպով ուսուցանում է, որ ԱՍՏՎԱԾ ունի մի գիրք, որտեղ անուններ են գրված: Այն կոչվում է Հիշատակի գիրք, և այնտեղ գրված են Աստծուց վախեցողների և Նրա անվան շուրջ մտորողների անունները: Երբեմն այն պարզապես կոչում են «Գիրք», երբեմն էլ «Կյանքի գիրք» կամ «Գառան Կյանքի Գիրք»: Եվ համաձայն Հայտնության 20-րդ գլխի՝ մի օր Մեծ, Սպիտակ Գահի դատաստանի ժամանակ գրքերը կբացվեն, մահացածները կդատվեն գրքերում գրվածների համաձայն: Մի գիրք կբացվի, որը Կյանքի Գիրքն է, և ում անունը գրված չլինի այդ գրքում, կնետվի կրակի լճի մեջ:

     Ոչ մի քրիստոնյա ներկա չի լինի Մեծ, Սպիտակ Գահի դատաստանին. այն միայն անհավատների համար է: Բայց ամենակարևոր հարցն այն է, թե արդյոք քո անունը Կյանքի Գրքում
գրված է: Քո անունը կարող է գրված լինել եկեղեցու գրանցամատյանում, սակայն չգտնվել ԱՍՏԾՈ մատյանում:


     Մի անգամ աշակերտները ոգևորված էին, որովհետև կարողացել էին դևեր հանել ԱՍՏԾՈ զորությամբ: Սակայն ՀԻՍՈՒՍԸ նրանց ասաց. «Բայց մի՛ ուրախացեք այն բանի համար, որ դևերը ձեզ հնազանդվում են, այլ ուրախացե՛ք, որ ձեր անունները գրված են երկնքում» (Ղուկ. 10.20):

     Ես գիտեմ, որ իմ անունը գրված է Գառան Կյանքի Գրքում: ՀԻՍՈՒՍԻ հետևորդները չպետք է վախենան իրենց փրկության համար, որովհետև ՀԻՍՈՒՍԸ մեզ այս խոստումն
է տալիս. «Ով հաղթի, սպիտակ կհագնի, և նրա անունը չի ջնջվի կյանքի գրքից. եւ նրա անունը պիտի խոստովանեմ իմ Հոր առաջ և Նրա հրեշտակների առաջ» (Հայտն. 3.5):


     Արդյո՞ք քո անունը Կյանքի Գրքում է:

1 comment:

Anonymous said...

Hetaqrqir er shat