Pages

Friday, March 15, 2013

ՈՒՐԱԽ ԶԱՏԻԿ

     Գրեգ Լորի
     «Բայց մեռելների հարության մասին չե՞ք կարդացել Աստծո ձեզ ասված խոսքում: «Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»: Աստված մեռելների ԱՍՏՎԱԾԸ չէ, այլ ողջերինը»  (Մատթ. 22.31-32):


     Եկեղեցական մի հին սովորույթ կա, որը մինչ այսօր պահպանվում է: Զատիկի առավոտյան հովիվը ողջունում է եկեղեցու ժողովրդին՝ ուրախ հայտարարելով. «ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ» (He is risen), իսկ մարդիկ պատասխանում են. «ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ»  (He is risen indeed!):
    
Ինձ դուր է գալիս այս սովորույթը: Որովհետև ամեն ինչ հանգում է դրան, այնպես չէ՞: Ողջ վարդապետության, մարգարեության, ուսուցումների, համոզմունքների և Քրիստոնեական ավանդույթների առանցքը ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ հարությունն է:

    
ինչպես Պողոսն է ասում Ա. Կորնթ. 15.14-րդ համարում. «Եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն մեր քարոզությունը ունայն է, ու ձեր հավատքն էլ ունայն է»:
    
    
Անկախ, թե ինչ է սովորեցնում ձեզ աշխարհն այսօր, իմացեք, որ մահվանից հետո կյանք կա: Ինչպես ՀԻՍՈՒՍՆ ասաց Սադուկեցիներին. «Բայց մեռելների հարության մասին չե՞ք կարդացել Աստծո ձեզ ասված խոսքում: «Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»: Աստված մեռելների ԱՍՏՎԱԾԸ չէ, այլ ողջերինը»:

    
Հիսուսը ոչ միայն Իր խոսքով հաստատեց, որ մահը վերջ չէ, այլ նաև ապացուցեց՝ անձամբ հարություն առնելով Զատիկի առավոտյան:

    
Մտածեք այսօր այն փաստի մասին, որ ՀԻՍՈՒՍԸ հաղթեց մահվանը: Եվ չնայած մահը պատճառում է տխրություն և ժամանակավոր բաժանում, քրիստոնյան չպետք է վախենա մահվանից: Մեր ԱՍՏՎԱԾԸ ողջերի ԱՍՏՎԱԾՆ է, ոչ թե մեռելների:
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ (He is risen!):
ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ (He is risen indeed!):

No comments: