Գրեգ Լորի
«Ուրեմն մենք, լինելով հավատքով արդարացած, խաղաղություն ունենք ԱՍՏԾՈ հետ մեր ՏԻՐՈՋ՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ միջոցով: ՆՐԱՆՈՎ նաև արտոնություն ունեցանք հավատքով մոտենալու այս շնորհքին, որի մեջ ապրում ենք այժմ (կեցած ենք) և պարծենում ԱՍՏԾՈ փառքի հույսով» (Հռոմ. 5.1-2):
Եթե դու ծնվել ես մեկ անգամ, ապա կմահանաս երկու անգամ: Եթե ծնվել ես երկու անգամ, ապա կմահանաս մեկ անգամ: «Մի անգամ ծնունդ» նշանակում է ֆիզիկական ծնունդ: «Երկու անգամ ծնունդ» նշանակում է թե՛ ֆիզիկական և թե՛ հոգևոր ծնունդ (վերստին ծնվել՝ հավատալով ՔՐԻՍՏՈՍԻՆ):
Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ կա երկու ծնունդ և երկու մահ՝ ֆիզիկական և հոգևոր: ՀԻՍՈՒՍԸ մեզ զգուշացնում է, որ պետք է վախենալ երկրորդ մահից առավել, քան առաջինից:
Հայտնության 20.14 համարում ասվում է. «Մահն ու դժոխքը նետվեցին կրակի լճի մեջ. Ա՛յս է երկրորդ մահը»: Երկրորդ մահվան մասին է խոսվում կրկին Հայտնության 21.8 համարում. «Բայց երկչոտների, անհավատների, գարշելիների, մարդասպանների, պոռնիկների, կախարդների, կռապաշտների և բոլոր ստախոսների բաժինը պիտի լինի կրակով և ծծումբով վառվող լիճը, որ երկրորդ մահն է»: Երկրորդ մահը դժոխքն է:
Մի մեկնաբան գրել է. «Երկրորդ մահը հոգևոր մահվան շարունակությունն է մեկ այլ, հավիտենական իրականության մեջ»:
Մի ուրիշ մեկնաբան գրել է. «Հավիտենականությունը բարեպաշտ մարդու համար մի օր է, որը չունի մայրամուտ: Հավիտենականությունը ամբարիշտի համար գիշեր է, որը չունի արևածագ»:
ՀԻՍՈՒՍԸ խոսեց դժոխքի մասին հատուկ կերպով: ՆԱ զգուշացրեց դժոխքի կրակից (տես՝ Մատթ. 5.22): ՆԱ զգուշացրեց, որ մեր մարմինները կարող են նետվել դժոխք (տես՝ Մատթ. 5.29): ՆԱ խոսեց նաև այն մասին, որ հոգին ու մարմինը կարող են կործանվել դժոխքում (տես՝ Մատթ. 10.28):
Աստվածաշունչը սովորեցնում է, որ բոլոր Քրիստոնյաները՝ մեղավորներ, ովքեր դարձի են եկել՝ հավատալով ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ, կլինեն երկնքում: Եվ այս ներման առաջարկը բոլորի համար է:
Թե որտեղ կանցկացնես հավիտենականությունը, կախված է քո ընտրությունից: Ի վերջո բոլորը չէ, որ կփրկվեն, այլ միայն նրանք, ովքեր կհավատան ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ:
No comments:
Post a Comment