Գրեգ Լորի
«Դու, ում մաքրամաքուր աչքերը չեն կարող չարությունը տեսնել և անիրավության չեն կարող նայել, ինչո՞ւ ես նայում անհավատարիմներին և լռում, երբ ամբարիշտը իրենից արդարին կուլ է տալիս» (Ամբակում 1.13):
Ինչո՞ւ պետք է ԱՍՏՎԱԾ դատի մարդկանց: Որովհետև ՆԱ արդար է և սուրբ: Սա անդադար կրկնվում է Սուրբ Գրքում: Հայտնության 4.8-ում կարդում ենք հրեշտակային էակների մասին, ովքեր զօր ու գիշեր առանց հանգստանալու, անդադար ասում են. «Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ է ՏԵՐԸ, Ամենակալ ԱՍՏՎԱԾԸ, որ էր, որ է և որ պիտի գա»:
Ուշադություն դարձրեք. նրանք չեն ասում. «Հավատարիմ, հավատարիմ, հավատարիմ» կամ «Հավիտենական, հավիտենական, հավիտենական», թեև ՆԱ թե՛ հավատարիմ է և թե՛ հավիտենական: Նրանք շեշտում են ԱՍՏԾՈ սրբությունը: Եվ քանի որ ԱՍՏՎԱԾ սուրբ է, ՆԱ չի կարող նայել մեղքին (տես՝ Ամբակում 1.13):
Եվ թեև ԱՍՏԾՈ դատաստանը սարսափելի բան է, այն նաև ունի դրական կողմեր:
ԱՅՆ ՍԱՐՍԱՓԵՑՆՈՒՄ Է ՄԵԶ:
Այդպես էլ պետք է լինի: Երբ մենք տեսնում ենք, թե ինչ է պատահում նրանց, ովքեր արհամարհում են ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ, դա ստիպում է մեզ ուշադիր լինել սեփական քայլերը կատարելիս:
ԱՅՆ ՍԹԱՓԵՑՆՈՒՄ Է ՄԵԶ:
Այն ստիպում է մեզ վերագնահատել մեր` մինչ այդ պահն ապրած կյանքը և փոխել նախապատվությունները: Iնչպես Կ. Ս. Լյուիսն է նշում, ցավը ԱՍՏԾՈ բարձրախոսն է, որով նա արթնացնում է խուլ աշխարհը:
ԱՅՆ ԽՈՆԱՐՀԵՑՆՈՒՄ Է ՄԵԶ:
ԱՍՏԾՈ դատաստանը մեզնից հեռացնում է ինքնավստահությունը և հիշեցնում է մեզ, թե որքան մեղավոր ենք: Այն հիշեցնում է, որ իրականում մենք չենք վերահսկում մեր կյանքը և որքան շատ ունենք ԱՍՏԾՈ կարիքը:
ԱՅՆ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է ՄԵԶ:
Այն փաստը, որ լինելու է վերջին դատաստան, վստահեցնում է մեզ, որ տիեզերքում արդարություն կա: Մենք բոլորս գիտենք, որ այս աշխարհում կան չար մարդիկ, ովքեր արժանի են դատաստանի: Աստվածաշունչն ասում է, որ կա բարձրագույն արբիտրաժ դատարան, և ԱՍՏՎԱԾ պահում է այս աշխարհում կատարված ամեն ինչի մանրակրկիտ արձանագրությունները: Չար՝ ամբարիշտ մարդիկ, պատասխան են տալու իրենց արարքների համար: Սա վստահեցնում է մեզ, որ վերջնական արդարություն է լինելու:
No comments:
Post a Comment