Գրեգ Լորի
«Արդարև եթե դու լռես այս ժամանակի մեջ, ուրիշ տեղից օգնություն ու ազատում պիտի հասնի հրեաներին, բայց դու և հորդ տունը պիտի կործանվեք. Ո՞վ գիտի, թերևս դու այսպիսի մի ժամանակի համար թագուհի եղար» (Եսթեր 4.14):
Ես սիրում եմ Եսթերի պատմությունը, որովհետև այն ինչ-որ տեղ ինձ հեքիաթ է հիշեցնում՝ բացառությամ, որ ճշմարիտ է: Եսթերը գեղեցիկ հրեա աղջիկ էր, ով հաղթեց գեղեցկության մրցութում և դարձավ թագուհի: Կար մի չար մարդ Համան անունով, ով դավ էր նյութում հրեաների դեմ և ցանկանում բոլորին սպանել: Եսթերի հորեղբայրը՝ Մուրթքեն, եկավ Եսթերի մոտ և նկարագրեց հրեաների վիճակն ու ասաց. «Արդարև եթե դու լռես այս ժամանակի մեջ, ուրիշ տեղից օգնություն ու ազատում պիտի հասնի հրեաներին, բայց դու և հորդ տունը պիտի կործանվեք. Ո՞վ գիտի, թերևս դու այսպիսի մի ժամանակի համար թագուհի եղար» (Եսթեր 4.14):
Եսթերը այն թագուհին էր, որ փրկեց մի ազգ: Նա օգտվեց ազդեցությունից, որ ուներ թագավորի վրա, և դավը բացահայտվեց, ու մարդիկ փրկվեցին: Ապա կատարյալ արդարությամբ Համանը, ով փորձում էր այդ դավը նյութել, կախաղան բարձրացվեց հենց այն կախաղանին, որը պատրաստել էր ուրիշների համար:
Եսթերը կարող էր ասել. «Ես չեմ ցանկանում վտանգել իմ դիրքը: Ոչ ոք երբեք չի իմանա, որ ես հրեա եմ: Ես կլինեմ զգույշ և ուշադիր»: Բայց դրա փոխարեն նա դիմեց ռիսկի. Նա վտանգի ենթարկեց ամեն ինչ:
Միգուցե ԱՍՏՎԱԾ ձեզ դրել է այնտեղ, որտեղ գտնվում եք հիմա, հենց այսպիսի մի ժամանակի համար: Միգուցե դու միակ քրիստոնյան ես քո ընտանիքում կամ միակ հավատացյալը քո հարևանության մեջ, աշխատանքի վայրում կամ դասարանում: Եսթերի նման կարո՞ղ ես ոտքի կանգնել այսպիսի մի ժամանակի համար: Արդյո՞ք կօգտագործես քո ազդեցությունը, որտեղ կարող ես և երբ կարող ես:
No comments:
Post a Comment