Pages

Saturday, July 27, 2013

ԵՎՍ ՄԵԿ ԱՐԹՆՈՒԹՅՈՒՆ

     Գրեգ Լորի

     «Ահա սա էր քրոջդ՝ Սոդոմի անօրենությունը. այն իր գյուղերով ունեցավ ամբարտավանություն (հպարտություն), հացի առատություն (որկրամոլություն) և անհոգ հանդարտություն (ծուլություն), բայց դժբախտին ու աղքատին չօգնեց: Խրոխտացան և իմ առջև գարշություն գործեցին: Ուստի նրանց բնաջնջեցի, երբ տեսա » (Եզեկիել 16.49-50):


     Բիլլի Գրեհամը հիշում է, թե ինչպես մի անգամ իր կինը՝ Ռութը, Ամերիկայում բարոյական արժեքների շարունակական անկման մասին խոսելիս բացականչեց. «Եթե Աստված չպատժի Ամերիկային, Նա ստիպված կլինի ներեղություն խնդրել Սոդոմից ու Գոմորից»:

     Սոդոմը մի ժամանակ մեծ իշխանություն ուներ՝ քաղաք-պետություն էր: Բայց Աստված պատժեց այդ քաղաքը: Նա ներկայացնում է այդ քաղաքի մեղքերը Երեմիայի 23.14-ում. «Երուսաղեմի մարգարեների մեջ քստմնելի մի բան տեսա. Նրանք շնություն էին անում և ստի մեջ ընթանում, չարագործներին զորավիգ էին լինում, որպեսզի ոչ ոք դարձի չգա իր չարությունից: Նրանք բոլորը ինձ համար Սոդոմի պես եղան, և նրա բնակիչները՝ Գոմորի պես»:


     Նրանք շնություն էին անում և ստի մեջ ընթանում: Նրանք զորավիգ էին լինում չարագործներին... Մենք այնպիսի մի ժամանակում ենք ապրում, երբ ճիշտը սխալ է, և սխալը՝ ճիշտ: Ամեն ինչ գլխիվայր է շուռ եկած:

     Աստված մեկ այլ գնահատական է տալիս Սոդոմի մեղքերին Եզեկիելի գրքում «Ահա սա էր քրոջդ՝ Սոդոմի անօրենությունը. այն իր գյուղերով ունեցավ ամբարտավանություն (հպարտություն), հացի առատություն (որկրամոլություն) և անհոգ հանդարտություն (ծուլություն), բայց դժբախտին ու աղքատին չօգնեց» (16.49):

     Հպարտություն... շատակերություն... ծուլություն... Մի պահ մտածեք մեր ազգի մասին: Ուզում եմ հիշեցնել հռոմեացի երկիծաբան Յուվենալիսին, որբ վերջինս խոսում էր Հռոմի և նրա անկման ամսին. «Ժողովուրդը, որը մի ժամանակ իրենից ներկայացնում էր իշխանություն, որից դուրս էին գալիս կոնսուլներ ու լեգեոններ, այժմ միայն երկու բանի է ձգտում՝ հացի և կրկեսի»:

     Ամերիկացուն այսօր կարծես հուզում է երկու բան՝ զվարճանք և այն գիտակցումը, որ ամենակարևորը սեփական անձն է:


     Կարծում եմ, որ մեր ազգը իր առջև ունի երկու ընտրություն՝ դատաստան կամ արթնություն: Դատաստանը մոտ է, դա հստակ է: Բայց իմ աղոթքն է, որ գոնե ևս մեկ արթնություն լինի մինչ դատաստանի օրը:

No comments: