Pages

Saturday, August 10, 2013

ԱՐԹՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ Է

Գրեգ Լորի

     «Մեզ նոր կյանք չպիտի՞ տաս, որպեսզի Քեզնով ժողովուրդդ ուրախանա: Մեր հանդեպ ողորմությունդ ցույց տուր, ո՜վ ՏԵՐ, և փրկությո՛ւնդ տուր մեզ» (Սաղմ. 85.6-7):


     Աշխարհը ավետարանչության կարիք ունի, իսկ եկեղեցին՝ արթնության: Աստված ցանկանում է նորոգել եկեղեցին, վերականգնել այն իր սկզբնական վիճակին: Գործք Առաքելոց գրքում տեսնում ենք, թե ինչպիսին էր այդ սկզբնական վիճակը: Վաղ շրջանի եկեղեցին այն եկեղեցին էր, որը փոխեց աշխարհը. այն գլխիվայր շուռ տվեց աշխարհը:

     Արդյո՞ք այսօրվա եկեղեցին ունի այն ազդեցությունը, որն ուներ առաջին դարի եկեղեցին: Կարծում եմ՝ պատասխանը միանշանակ ոչ է: Հայտնության 3.8 համարում Աստված ասում է վերջին օրերի Ֆիլադելֆիայի եկեղեցուն. «Գիտեմ, որ քիչ զորություն ունես, բայց պահեցիր իմ խոսքը և չուրացար իմ անունը»: Ես հավատում եմ, որ այսօր եկեղեցում կարող է լինել արթնություն:

     Եթե դու քրիստոնյա ես, ապա եկեղեցու մաս ես կազմում: Ի՞նչ կլիներ, եթե ողջ եկեղեցին լիներ քեզ նման: Եթե եկեղեցին աղոթեր այնքան հաճախ, որքան դու ես աղոթում, արդյո՞ք մենք կլինեինք աղոթող եկեղեցի: Եթե եկեղեցում բոլորը ավետարանչությամբ զբաղվեին այնպես, ինչպես դու, արդո՞ք մենք ավերատանող եկեղեցի կլինեինք: Եթե բոլորն իրենց ֆինասական միջոցներից եկեղեցուն տրամադրեին այնպես հավատարմորեն, ինչպես դու ես տրամադրում, արդյոք մենք ֆինանսապես ապահով եկեղեցի կունենայի՞նք:


     Եկեղեցին կազմված է մեզանից: Մազանից յուրաքանչյուրը կարևոր է: Մենք նպաստում ենք կամ եկեղեցու ամրությանը կամ թուլությանը: Շատ հեշտ է մեղադրական տոնով խոսել և հայտարարել, թե եկեղեցին պետք է այս կամ այն անի.... Բայց հարցը սա է՝ իսկ դու ի՞նչ ես անում:

     Արթնությունը անհատական է: Դու ունես արթնության կարիք: Ես ունեմ արթնության կարիք: Մենք բոլորս ունենք դրա կարիքը: Եկեք աղոթենք դրա համար, քանի որ այն մեր ժողովրդի միակ հույսն է:


No comments: