Pages

Tuesday, May 1, 2012

ԻՆՉՊԵՍ ՃԱՆԱՉԵԼ ԱՍՏԾՈՒՆ

ԳՐԵԳ ԼՈՐԻ
Ծննդյանդ պահից սկսած դու փնտրտուքի մեջ ես։ Սրտիդ խորքում գիտես, որ կյանքը պետք է այլ իմաստ ու նպատակ ունենա, քան պարզ գոյությունն է։
Միգուցե նաև մտածել ես, թե արդյոք այս հարցը միայն քեզ է հուզում։ Իրականում դու միակը չես։ Մենք բոլորս այդ փնտրտուքի մեջ ենք։ 
Երիտասարդ ես, թե ծեր, հարուստ ես, թե աղքատ, կին ես, թե տղամարդ, դու ստեղծվել ես ԱՍՏԾՈՒՆ ճանաչելու համար՝ խորապես ու անձնապես։ Դու ստեղծվել ես, որպեսզի հարաբերություն ունենաս ԱՍՏԾՈՒ հետ ՆՐԱ ՈՐԴՈՒ՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ միջոցով։
Ինչպե՞ս ստեղծել հարաբերություն ԱՍՏԾՈ հետ։
1. ԳԻՏԱԿՑԻՐ, ՈՐ ՄԵՂԱՎՈՐ ԵՍ
Անկախ այն բանից, թե որքան ճիշտ կյանքով ենք փորձում ապրել, մենք այնուամենայնիվ շատ հեռու ենք լավ անձ լինելուց։ Դա այն պատճառով է, որ մենք բոլորս մեղավոր ենք։ Ոչ մեկս չի համապատասխանում ԱՍՏԾՈ ցանկությանը. ՆԱ ցանկանում է, որ մենք սուրբ լինենք։ Աստվածաշունչն ասում է. «Արդար մը ճկայ եւ ոչ մէկը» (Հռովմ. 3:10)։ Սա այն պատճառով է, որ մենք չենք կարող դառնալ այն, ինչ որ պետք է լինենք, առանց ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ։
2. ԸՆԴՈՒՆԻՐ, ՈՐ ՀԻՍՈՒՍԸ ԽԱՉԻ ՎՐԱ ՄԱՀԱՑԱՎ ՔԵԶ ՀԱՄԱՐ
Աստվածաշունչն ասում է. «Աստուած իր սէրը մեր հանդէպ յայտնեց նրանով, որ, մինչդեռ մեղաւոր էինք, Քրիստոս մեզ համար մեռաւ» (Հռովմ. 5:8)։ Սա է բարի լուրը՝ ԱՍՏՎԱԾ այնպես է մեզ սիրում, որ ուղարկեց իր միածին որդուն մեր փոխարեն մեռնելու, երբ մենք ամենքիչն էինք արժանի դրան։
3. ԱՊԱՇԽԱՐԵՔ
Աստվածաշունչն ասում է. «Ապաշխարեցէ՛ք ու դարձի եկէք. Որպէս զի մեղքերնիդ ջնջուի» (Գործք 3:19)։ «Ապաշխարել» նշանակում է փոխել մեր կյանքի ուղղությունը։ Փոխարեն փախչենք ԱՍՏԾՈՒՑ՝ պետք է սլանանք դեպի ՆԱ։
4. ԸՆԴՈՒՆԻՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ ՔՈ ԿՅԱՆՔԻ ՄԵՋ
Քրիստոնյա դառնալ չի նշանակում պարզապես ունենալ ինչոր հավատամք կամ կիրակի օրերը գնալ եկեղեցի։ Դա նշանակում է հենց ՀԻՍՈՒՍԻՆ քո մեջ ունենալ, ով կբնակվի քո սրտում և քո կյանքում։ ՀԻՍՈՒՍՆ ասաց.  «Ահա ես դուռը (քո կյանքի) կայներ եմ ու կը զարնեմ. եթէ մէկը իմ ձայնս լսէ ու դուռը բանայ, անոր քով պիտի մտնեմ...» (Հայտնութ. 3:20)։
Եթե  ցանկանում ես հարաբերություն ունենալ ՔՐԻՍՏՈՍԻ հետ, պարզապես արա այս աղոթքը և արա այն սրտանց։
Սիրելի ՏԵՐ ՀԻՍՈՒՍ, ես գիտեմ, որ մեղավոր եմ։ Ես հավատում եմ, որ մահացար իմ մեղքերի համար։ Հենց այս պահին երես եմ դարձնում իմ մեղքերից և բացում կյանքիս ու սրտիս դուռը։ Ես ընդունում եմ քեզ որպես իմ անձնական ՏԵՐ ՈՒ ՓՐԿԻՉ։ Շնորհակալ եմ ինձ փրկելու համար։ Ամեն։
Եթե դու սրտանց արեցիր այս աղոթքը, ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ այժմ բնակվում է քո սրտում։ ՔՐԻՍՏՈՍԻՆ հետևելու որոշումդ նշանակում է, որ ԱՍՏՎԱԾ ներել է քեզ, և դու կանցկացնես հավիտենականությունը երկնքում։ Աստվածաշունչն ասում է. «Եթէ խոստովանինք մեղքերնիս, հաւատարիմ ու արդար է  Անիկա մեր մեղքերուն թողութիւն տալու եւ մեզ ամէն անիրաւութիւնէ սրբելու» (Ա. Հովհ. 1:9)։
ԱՍՏՎԱԾ օրհնի քեզ։
Եթե ցանկանում ես աճել հավատքիդ և ԱՍՏԾՈ հետ հարաբերությանդ մեջ՝
Ընթերցիր Աստվածաշունչ
Աղոթիր ԱՍՏԾՈՒՆ
Գնա եկեղեցի
Պատմիր ուրիշներին ՔՐԻՍՏՈՍԻ մասին

No comments: