Pages

Monday, May 21, 2012

ԱՍՏՎԱԾ ԾՐԱԳԻՐ ՈՒ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՔՈ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Բ. Օուենս
Աստված ծրագիր ու նպատակ ունի քո կյանքի համար, սակայն ամեն ինչ սկսվում է որոշումից։ Այդ որոշումը պետք է կայացնես դու և  ասես. «Աստված, ես չեմ հասկանում այս ամենը, բայց ցանկանում եմ կյանքս ՔԵԶ հանձնել։ Ցանկանում եմ ապրել այնպես, ինչպես ԴՈՒ ես ցանկանում։ Եվ ես ուզում եմ, որ ՀԻՍՈՒՍԸ լինի իմ փրկիչը»։

Ի՞նչ է նշանակում՝ ՀԻՍՈՒՍԸ լինի քո փրկիչը։ Ինչի՞ց պետք է փրկի քեզ։


ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ  ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԴ ԱՍՏԾՈ ՀԵՏ
Բոլորս կարիք ունենք փրկչի, որովհետև բոլորս մեղք ենք գործել։ Աստվածաշունչն ասում է, որ մենք բոլորս մեղանչել ենք և չենք համապատասխանում ԱՍՏԾՈ չափնիշներին։ Մեր մեղքի պատճառով ՆՐԱ հետ մեր հարաբերությունը խզվել է։ Որովհետև ԱՍՏՎԱԾ կատարյալ է, իսկ մենք՝ ոչ։ Եվ կատարյալն ու անկատարը չեն կարող գոյակցել, ուստի ինչոր բան պետք է արվեր, որպեսզի վերականգնվեր այդ հարաբերությունը։ ԱՍՏՎԱԾ գիտի, որ մենք ինքներս ոչինչ չենք կարող անել վերականգնելու այդ հարաբերությունը. ոչ մեր լավ արարքները և ոչ էլ բարի դիտավորությունները չեն կարող մեզ օգնել։ Չկա մի տիեզերական կշեռք, որով չափենք մեր լավ ու վատ արարքները և տեսնենք, թե որն է գերակշռում։ Չկա ոչ մի միջոց, որով կարողանանք վաստակել երկինք մուտք գործելու իրավունք։ Հնարավոր չէ այն նաև գնել։ Իսկ Աստվածաշունչն ասում է, որ այնուամենայնիվ գինը պետք է վճարվի։ Եվ այդ գինը մահ է։ Ոչ թե քո, այլ անմեղ մարդու մահ։ Եվ քանի որ ԱՍՏՎԱԾ սիրում է մեզ, սիրում է անձամբ քեզ, ՆԱ ուղարկեց ՀՈՒՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ աշխարհ, որպեսզի ՆԱ վճարի այդ գինը։ ՀԻՍՈՒՍՆ ապրեց մեղքից զերծ։ ՆԱ մահացավ խաչի վրա՝ վճարելու մեր մեղքերի համար, որպեսզի մենք ներում գտնենք, և վերականգնվի մեր հարաբերությունն ԱՍՏԾՈ հետ։ Աստվածաշունչն ասում է, որ 3 օր հետո ՆԱ հարություն առավ։ Այդ մասին վկայել էին մարգարեները, և այդ է փաստում պատմությունը։ Նա հարություն առավ ապացուցելու, որ Ինքը հենց ՆԱ է՝ ԱՍՏՎԱԾ մարդու կերպարանքով։ ՆԱ մահացավ քեզ համար և հարություն առավ, որպեսզի վճարի քո մեղքերի գինը և գնի քեզ համար ներում, որպեսզի վերականգնի ԱՍՏԾՈ հետ քո հարաբերությունը և խոստանա քեզ հավիտենական կյանք ՆՐԱ հետ երկնքում։ Այսպիսով փրկագինը վճարվեց հենց ԱՍՏԾՈ կողմից, և ճանապարհը բացվեց։ Հիմա ամեն ինչ քեզնից է կախված։ Հիմա հերթը քոնն է։ 


ԱՍՏԾՈ
ՀԵՏ ՃԻՇՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ
Ընհամենը երկու բան պետք է անել ԱՍՏԾՈ հետ կյանքդ ճիշտ ապրելու համար՝ հավատալ և ստանալ։ Հավատա, որ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ մահացավ քո մեղքերի համար և հարություն առավ քեզ համար։ Եվ ապա ստացիր ՆՐԱ ներման և հավիտենական կյանքի շնորհը։ Ընդամենը այսքանը։ Հասկանո՞ւմ ես, փրկությունը ԱՍՏԾՈ նվերն է քեզ։ Մենք ինքներս այն չենք կարող ձեռք բերել և դրան արժանանալ՝ նույնպես։ Դա ՆՐԱ շնորհքի պարգևն է, որ ՆԱ տալիս է մեզ, որովհետև սիրում է։ Եվ միակ բանը, որ քեզնից ակնկալվում է, դա հավատալն ու ստանալն է՝ պարզ, գործնական վստահություն է, երբ բաց ես անում սիրտդ, հրավիրում ՏԻՐՈՋԸ  քո կյանք և աղոթում։ Եկեք հենց հիմա աղոթենք։ Կրկնիր այս խոսքերը քո սրտում, և այն թող լինի մեր աղոթքը։ 
ԱՍՏՎԱԾ, ես ընդունում եմ, որ մեղանչել եմ, և ցավում եմ դրա համար։ Սակայն ես նաև հավատում եմ, որ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ մահացավ ինձ համար և հարություն առավ։ Եվ այժմ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ, բացում եմ սիրտս քո առաջ և խնդրում քեզ մուտք գործել իմ կյանք և օգնել ինձ ապրելու այնպես, ինչպես ԴՈՒ ես կամենում։ Ինձ նոր մարդ դարձրու։ Կյանքս թող լինի քո կամքին համեմատ։ Ես հոգնել եմ ինքնուրույն ապրելուց, ես ցանկանում եմ այժմ քո կամքով ապրել։ Ուստի ես հանձնում եմ կյանքս քեզ, Տեր, և խնդրում քեզ լինել իմ փրկիչը։ Աղոթում եմ քո անունով, ՏԵՐ ՀԻՍՈՒՍ։ ԱՄԵՆ։
Աստվածաշունչն ասում է, որ ընդամենը այս աղոթքն ասելով, դու արդեն հարաբերություն ունես ԱՍՏԾՈ հետ, որ երբևէ չես ունեցել։ Դու այժմ ՆՐԱ զավակն ես։ ԱՍՏՎԱԾ այժմ քո Հայրն է։ Աստվածաշունչն ասում է. «Բայց անոնց՝ որ ընդունեցին զինքանոնց՝ որ կը հաւատան իր անունինիրաւասութիւն տուաւ ԱՍՏՈԻԾՈՅ զաւակներ ըլլալու» (Հովհ. 1։12)։ Մենք ՆՐԱ զավակներն ենք։ ԱՍՏՎԱԾ սիրում է մեզ։ ՆԱ չի ամաչում, այլ հպարտ է, որ մեր Հայրն է։ Քո անցյալը անցյալ է, և քո մեղքերը ներված են։ Հենց նոր դու ստացար քո կյանքի ամենամեծ նվերը՝ նոր սկիզբ քո կյաքնում ԱՍՏԾՈ հետ։ Աստվածաշունչն ասում է. «Ուրեմն եթէ մէկը Քրիստոսի մէջ է, ան նոր արարած մըն է. նախկին բաները անցան, եւ ամէն բան նոր եղաւ» (Բ. Կորնթ. 5։17)։  Այժմ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍՆ ապրում է քո մեջ Իր ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ միջոցով։ Աստվածաշունչն ասում է, որ երբ դու սիրտդ ՔՐԻՍՏՈՍԻՆ հանձնեցիր, ԱՍՏԾՈՒ ՀՈԳԻՆ՝ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՈԳԻՆ, մուտք գործեց քո կյանք՝ ուժ և կարողություն տալու քեզ ապրելու այնպես, ինչպես ԱՍՏՎԱԾ է կամենում։ Եվ դու կտեսնես, թե որքան բան կփոխվի քո կյանքում՝ հին սովորույթներդ, հին մտածելակերպդ, հին վարվելաձևդ, աշխարհընկալումդ, տեսակետներդ, արժեքներդ, թե ինչ ես մտածում կյանքի, ինքդ քո և  ԱՍՏԾՈ մասին։ Ամեն ինչ կփոխվի։ Դա չի լինի մի գիշերվա ընթացքում։ Սակայն  օրեցօր, վայրկյան առ վայրկյան, որոշումից որոշում  ԱՍՏՎԱԾ կաշխատի քո մեջ։ Այդ աշխատանքը սկսվում է այն պահից, երբ դու սիրտդ բացում ես ՔՐԻՍՏՈՍԻ առջև։ Քո մեջ ՔՐԻՍՏՈՍԻ բնավորությունն է սկսում կերտվել։ Ժամանակի ընթացքում դու կհասկանաս, որ ավելի համբերատար, ավելի նվիրված, ավելի ուրախ ես դարձել։ Եվ այդ փոփոխությունները (ՔՐԻՍՏՈՍԻ բնավորության կերտումը) կատարվում են ԱՍՏԾՈ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ զորությամբ։ Դու այդ չես կարող անել ինքնուրույն։  Սակայն  ԱՍՏՎԱԾ քեզ զորություն է տալիս կյանքումդ այդ ամենն իրագործելու։ 


ԻՆՉՊԵ՞Ս ԱՃԵԼ ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ
Դու բացեցիր քո սիրտը ՀԻՍՈՒՍԻ առջև և նոր կյանք սկսեցիր։ Հարց կտաս՝ ի՞նչ է հաջորդում այս ամենին։ Ինչպե՞ս շարունակեմ ընթանալ ճիշտ ուղղությամբ։Կարևոր է հասկանալ, որ հոգևոր աճը շատ նման է ֆիզիկական աճին։ Այն մի գիշերվա ընթացքում չի լինում։ Այն ցմահ գործընթաց է։ ԱՍՏՎԱԾ մշակում է ՔՐԻՍՏՈՍԻ բնավորությունը քո մեջ, սակայն դու ունես սովորույթներ, որոշակի մտածելակերպ և վերաբերմունք, որ երկար ժամանակ քո մեջ կարծրացել են, և այդ ամենը չի կարող անհետանալ մի օրվա ընթացքում։ Այդ ամենը ժամանակ է պահանջում։ Բայց կան նաև քայլեր, որ կարող ես անմիջապես կատարել՝ սկսելու հոգևոր աճիդ պրոցեսը։ Դրանք են  Աստվածաշնչի ընթերցումն ու աղոթքը։Նախ արի խոսենք Աստվածաշնչի մասին։ Ինչո՞ւ է այն կարևոր և ինչպե՞ս պետք է այն կարդալ։ Եվ որտեղի՞ց սկսել։ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԱՍՏԾՈ ԽՈՍՔՆ Է։ Այն լի է ճշմարտությամբ և զորությամբ։ Աստվածաշունչը նաև սիրո նամակ է՝ գրված ԱՍՏԾՈՒ կողմից հենց քեզ։ Երբ կարդում ես Աստվածաշունչ, դու կարող ես լսել, թե ինչպես է ԱՍՏՎԱԾ խոսում քեզ հետ։ Ոմանք ասում են, որ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ կարծես ուղեցույց լինի՝ գրված Արարչի կողմից, որը բացատրում է մեզ, թե ինչպես է ՆԱ ցանկանում, որ մենք ապրենք։ Աստվածաշունչը մեզ ոչ միայն տեղեկացնում է ԱՍՏԾՈ կատարած գործերի մասին, այլ նաև ասում է, թե ինչպես է ԱՍՏՎԱԾ դրանք կատարել և ինչպես է Նա մտածում։ Աստվածաշունչն ասում է, որ այն հոգևոր կյանքի ջուրն է, կաթը, հացն ու միսը։ Եվ այնպես, ինչպես դու պետք է սնվես ամեն օր, որպեսզի  ֆիզիկապես առողջ լինես, դու նաև պետք է ամեն օր սնվես ԱՍՏԾՈ խոսքով, որպեսզի հոգևորապես առողջ լինես։ 

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Աստվածաշունչ ընթերցելու մի քանի ձևեր կան։ Պարտադիր չէ սկսել այն սկզբից և կարդալ մինչև վերջ, եթե չես ցանկանում։ Իհարկե կարելի է և այդպես անել, բայց պարտադիր չէ։ Աստվածաշունչն իրականում 66 գրքերի ժողովածու է։ Սկզբից մինչև վերջ այն ԱՍՏԾՈ խոսքն է։ Եվ ԱՍՏԾՈՒՆ կարելի է հանդիպել ցանկացած գրքում, ցանկացած էջում և ցանկացած ժամանակ, երբ ընթերցում ենք Սուրբ Գիրքը։ Աստվածաշունչը բաղկացած է Հին և Նոր կտակարաններից։ Հին կտակարանը իր հերթին բաղկացած է այն գրքերից, որոնք գրվել են մինչ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ, մինչդեռ Նոր կտակարանը բաղկացած է գրքերից, որոնք գրվել են ՀԻՍՈՒՍԻ գալուց հետո։ Յուրաքանչյուր գիրք բաժանված է կարճ գլուխների, և յուրաքանչյուր գլուխը՝ կարճ համարների։ Որոշ գրքեր ավելի դժվար են ընթերցվում, քան մյուսները։ Ուստի եթե դու նոր ես սկսում Աստվածաշունչ կարդալ, ես կառաջարկեի, որ սկսես Մատթեոսի գրքից։ Ավետարանն ըստ Մատթեոսի Նոր կտակարանի առաջին գիրքն է։ Այն սկսվում է բավականին  երկար տոհմաբանությամբ, ներկայացնելով մարդկանց անվանացանկ, ովքեր ապրել են Աբրահամից մինչ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ։ 1–ին գլխի 18–րդ համարից սկվում է ՀԻՍՈՒՍԻ ծննդյան պատմությունը, և Մատթեոսի գիրքը այդտեղից մինչև վերջին տողը ամբողջովին կլանում է ընթերցողին։ Ընթերցում ես,  ուսումնասիրում ՀԻՍՈՒՍԻ կյանքը, կարդում ես ՆՐԱ ուսուցումների մասին, ՆՐԱ կատարած հրաշքների, խաչի վրա ՆՐԱ մահվան, ՆՐԱ հարության և համբարձման մասին։ Մատթեոսի գիրքը ընդամենը 30 էջ էբայց պարտադիր չէ, որ այն կարդաս միանգամից։ Ես նույնիսկ խորհուրդ կտայի, որ այն դանդաղ կարդաս և անպայման խնդրես ԱՍՏԾՈՒՆ օգնել քեզ հասկանալու այն։  Խնդրիր ՆՐԱՆ, որ քեզ հետ խոսի ԻՐ Խոսքի միջոցով։ Դադար առ, մտորիր, ըմբոշխնիր ընթացքը։ ԱՍՏՎԱԾ ամեն օր քեզ ասելիք ունի, և Դու կարող ես ՆՐԱՆ լսել՝ ընթերցելով Աստվածաշունչը։ Սակայն Աստված ցանկանում է նաև ամեն օր քեզ լսել։ Եվ դա հնարավոր է միայն աղոթքի միջոցով։

ԶՐՈՒՅՑ ԱՍՏԾՈ ՀԵՏ
Կարող ես ընդունել Աստվածաշնչի ընթերցումն ու աղոթքը որպես երկխոսության երկու մաս։ ԱՍՏՎԱԾ խոսում է քեզ հետ Աստվածաշնչի միջոցով, և դու ՆՐԱ հետ խոսում ես աղոթքի միջոցով։ Աղոթելիս պետք չէ օգտագործել կախարդական բառեր կամ հատուկ բառակապակցություններ, պետք չէ բղավել ողջ ձայնով, նույնիսկ պարտադիր չէ բարձրաձայն աղոթել։ Աղոթքը սրտի լեզուն է։ Եվ ԱՍՏՎԱԾ միշտ կլսի, երբ դու ՆՐԱ հետ խոսես։ Դու կարող ես ՆՐԱ հետ զրուցել ամեն ինչի մասին։ Իրականում դու ՆՐԱ հետ պետք է խոսես ամեն ինչի մասին։ Ասա ՆՐԱՆ այն ամենը, ինչ ունես մտքումդ։  Պատմիր ՆՐԱՆ վախերիդ, երազանքներիդ, սխալներիդ ու մեղքերիդ մասին, խնդրիր ՆՐԱՆ, որ ների քեզ, ուժ տա, օգնի, որ առաջ ընթանաս։ Պատմիր ՆՐԱՆ ընտանիքիդ, աշխատանքիդ և գործընկերներիդ մասին։ Խնդրիր, որ ՆԱ օրհնի քեզ, հարցրու ՆՐԱՆ, թե ինչպես կարող ես ծառայել ԻՐԵՆ, խնդրիր, որ ամեն օր ցույց տա քեզ այն բաները, որ պետք է անել և որոնք ՆՐԱՆ հաճելի կլինեն։ Աղոթիր կյանքիդ բոլոր դետալների համար։ Չկա մի բան, որ  չնչին լինի ՆՐԱՆ պատմելու համար։ Լսել եմ, ինչպես ոմանք ասում են. «Պետք չէ ինձ համար աղոթել, ինձ մոտ ամեն ինչ կարգին է։ Կարող եք ուրիշների համար աղոթել»։ Այս ասելով՝ նրանք կարծես մտածում են, որ ջրհորի մեջ ընդամենը ջրի որոշակի պաշար կա։ ԱՍՏՎԱԾ հզոր է, ամենագո և միշտ պատրաստ՝ լսելու մեր աղոթքները։ Նա սիրում է մեզ, և կոնկրետ քեզ։ ՆԱ ցանկանում է ամեն օր քեզ հետ զրուցել։ Աղոթիր։ ԱՍՏՎԱԾ պատասխանում է աղոթքներին։ ՆԱ իրականում պատասխանում է բոլոր աղոթքներին։ Երբեմն ՆՐԱ պատասխանը այո է, երբեմն՝ ոչ, և երբեմն էլ ՆՐԱ պատասխանը՝ սպասիր է։ ՆԱ երբեմն աղոթքին այնպես չի պատասխանում, ինչպես մենք կցանկանայինք, բայց մենք պետք է հիշենք, որ ՆԱ է ԱՍՏՎԱԾ և ոչ թե մենք։ Մենք պետք է հավատանք, որ ԱՍՏՎԱԾ մեզ սիրում է բավարար, որպեսզի անի այն, ինչ մեզ համար լավագույնն է, քանի որ Քրիստոնեկան կյանքը հանձնված (անձնատուր) կյանք է։ Քրիստոնյան թույլ է տալիս, որ ԱՍՏՎԱԾ գործի ըստ ԻՐ հայեցողության և ԻՐ նախընտրած պահին։ Քրիստոնյան սովորում է վստահել ԱՍՏԾՈՒՆ։
ԱՍՏՎԱԾ սիրում է քեզ և ցանկանում է քեզ հետ զրուցել ամեն օր։ Ապշեցուցիչ է, երբ մտածում ես, որ տիեզերքի ԱՐԱՐԻՉԸ լսում և պատասխանում է նույնիսկ փոքր երեխայի աղոթքին։ Քանի որ մեծ հավատ պետք չէ աղոթելու համար։ Ընդամենը երեխայի հավատ է պետք՝ հասարակ հավատ, փոքր հավատ։ Աստվածաշունչն այն անվանում է մանանեխի հատիկի չափ հավատք։ Օգտագործեք այն հավատքը, որ հենց այս պահին ունեք, և խոսեք ԱՍՏԾՈՒ հետ՝ աղոթեք։

ԱՍՏԾՈ
ԸՆՏԱՆԻՔԻՆ ՄԻԱՆԱԼ
Կա նաև մեկ այլ բան, որ կարող ես անհապաղ անել. շարունակաբար հաճախիր եկեղեցի։ Գտիր մի այնպիսի եկեղեցի, որտեղ սովորեցնում են ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ըստ ՍՈՒՐԲ ԳՐՔԻ։ Քեզ համար կենսական անհրաժեշտություն է սերտել Աստվածաշունչը պարբերաբար։ Եկեղեցին ակումբ չէ, նույնիսկ շինություն չէ։ Աստվածաշունչն ասում է, որ եկեղեցին կազմված է մարդկանցից, ԵԿԵՂԵՑԻՆ ԱՍՏԾՈ ԸՆՏԱՆԻՔՆ Է։ Եվ ինչպես նորածին երեխան կարիք ունի ընտանիքի, որպեսզի իրեն օգնեն մեծանալու և ֆիզիկապես առողջ լինելու, այնպես էլ դու կարիք ունես հոգևոր ընտանիքի՝ եկեղեցու, որպեսզի աճես և առողջ լինես հոգևորապես։ Ուստի գտիր մի եկեղեցի, որտեղ ԱՍՏԾՈ խոսքն են սովորեցնում և որտեղ դու կկարողանաս ընկերանալ այլ մարդկանց հետ, որոնք նույնպես հետևում են ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ։ Եվ մինչ դու հավատարմորեն Աստվածաշունչ ես ընթերցում, զրուցում ԱՍՏԾՈ հետ աղոթքի միջոցով, եկեղեցի հաճախում և շփվում այլ հավատացյալ մարդկանց հետ, դու կաճես հոգևորապես, օրեցօր կզորանաս։

Աղոթքս է, որ ԱՍՏՎԱԾ լցնի քո կյանքը ուրախությամբ ու խաղաղությամբ, մինչ դու հետևում ես ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ։
ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ՔԵԶ

No comments: