«Զգո՛յշ եղէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առջեւ չանէք, որպէս թէ այն լինէր ի ցոյց նրանց. այլապէս վարձ չէք ընդունի ձեր Հօրից, որ երկնքում է» (Մատթ. 6:1):
Դու երբևէ արե՞լ ես ինչ-որ բան, որպեսզի տպավորություն գործես մարդկանց վրա քո հոգևորությամբ: Միգուցե երբ նվիրատվությունների զամբյուղը անցկացնում էին քո կողքով, դու ցուցադրաբար այնտեղ դրեցիր քո նվիրատվությունը: Իսկ միգուցե պաշտամունքի ժամանակ դու փորձում էիր մի փոքր ավելի բարձր երգել և ավելի վեր պարզել քո ձեռքերը, իսկ իրականում մտածում էիր՝ նայեք ինձ, ես բոլորից եռանդով եմ պաշտում՝ ավելի լավ, քան որևէ մեկը:
Եվ այդ ամենը ոչ մի կապ չուներ ԱՍՏԾՈ հետ: Այդ ամենը ներկայացում էր ուրիշների համար:
ՀԻՍՈՒՍՆ ասաց. «Զգո՛յշ եղէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առջեւ չանէք, որպէս թէ այն լինէր ի ցոյց նրանց. այլապէս վարձ չէք ընդունի ձեր Հօրից, որ երկնքում է։ Այլ երբ ողորմութիւն անես, փող մի՛ հնչեցրու քո առջեւ, ինչպէս անում են կեղծաւորները ժողովարաններում եւ հրապարակներում, որպէսզի փառաւորուեն մարդկանցից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ,ա՛յդ իսկ է նրանց վարձը» (Մատթ. 6:1–2):
Գործք առաքելոցում կա մի պատմություն Անանիայի և Սափիրայի* մասին, որոնք մարդկանց ներկայանում էին ոչ այնպիսին, ինչպիսին կային: Նրանք ստում էին, ձևացնում, որպեսզի մարդկանց տպավորեն իրենց հոգևորությամբ:
Մարդիկ այսօր էլ այդպես են վարվում: Քաղաքական թեկնածուները նախընտրական արշավների ժամանակ սկսում են արտահայտել քրիստոնեական մտքեր իրենց խոսքի մեջ ՝ փորձելով ձեռք բերել քրիստոնյաների քվեները: Ես այս մոտեցումը նկատել եմ նաև առևտրի ոլորտում: Մարդիկ ներկայանում են բոլորովին այլ կերպ, քան իրեն կան:
Դա էր Անանիայի և Սափիրայի խնդիրը: Նրանք ձևացնում էին, խաղում՝ իրականում չհամոզելով ոչ մեկի:
Ներկայացեք այնպիսին, ինչպիսին կաք: Խնդրում եմ մի ձևացրեք, թե քրիստոնյա եք, եթե իրականում չեք: Դուք չեք խաբի ԱՍՏԾՈՒՆ:
*ԱՆԱՆԻԱՅԻ ԵՎ ՍԱՓԻՐԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Գործք Առաքելոց 5-րդ գլուխ
Իսկ Անանիա անունով մի մարդ, իր կնոջ՝ Սափիրայի հետ միասին, մի ագարակ վաճառեց եւ նրա գումարից մի մասը կնոջ գիտութեամբ թաքցրեց եւ միւս մասը բերեց դրեց առաքեալների ոտքերի առաջ։
Պետրոսն ասաց. «Անանիա՛, ինչո՞ւ սատանան լցրեց քո սիրտը, որ դու ստէիր Սուրբ Հոգուն եւ ագարակի գումարից թաքցնէիր. չէ՞ որ քանի կար, քոնն էր այն, եւ վաճառելիս՝ քո տնօրինութեան տակ էր. ինչպէ՞ս եղաւ, որ քո սրտի մէջ այս բաները դրեցիր. մարդկա՛նց չստեցիր, այլ՝ Աստծուն»։ Եւ Անանիան, այս խօսքերը լսելով, ընկաւ եւ շունչը փչեց. եւ մեծ վախ ընկաւ բոլոր նրանց վրայ, որ այս բանը լսեցին։ Երիտասարդները ոտքի ելան, պատանքեցին նրան ու տարան թաղեցին։ Եւ շուրջ երեք ժամ անցաւ. եւ նրա կինը, որ չգիտէր, թէ ինչ էր եղել, ներս մտաւ։ Պետրոսը նրան դիմեց եւ ասաց. «Ասա՛ դու ինձ, այդչա՞փ գնով ագարակը վաճառեցիք»։ Եւ նա ասաց. «Այո՛, այդչափ»։ Եւ Պետրոսը նրան ասաց. «Ինչի՞ համար է, որ դուք միաբանեցիք փորձելու համար Տիրոջ Հոգին. ահա այն մարդիկ, որ թաղեցին քո ամուսնուն, դռան մօտ են. քեզ էլ դուրս կը հանեն»։ Եւ նա իսկոյն ընկաւ նրա ոտքերի առաջ եւ շունչը փչեց։ Երիտասարդները ներս մտան եւ նրան մեռած գտան. եւ հանեցին թաղեցին իր ամուսնու մօտ։ Եւ մեծ վախ ընկաւ ամբողջ եկեղեցու ու բոլոր նրանց վրայ, որ այս բանը լսեցին։
1 comment:
Shat parz, matcheli lezvov er. Hrashali er. Texin er shat.
Post a Comment