Pages

Tuesday, May 8, 2012

ԻՍԿԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐ

Գրեգ Լորի
«Երբ չգտան զանոնք, Յասոնը եւ քանի մը եղբայրներ քաշկռտելով տարին քաղաքապետներուն առջեւ՝ գոռալով. «Անոնք որ երկրագունդը տակնուվրայ ըրին՝ հոս ալ հասած են» (Գործք 17:6):



Ի՞նչ է նշանակում Քրիստոնյա: Քրիստոնյան այն անձն է, ով իր հավատքը դրել է ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ վրա՝ որպես ՓՐԿՉԻ, ՏԻՐՈՋ և ԱՍՏԾՈՒ: Եվ համաձայն Պողոս Առաքյալի՝ Քրիստոնյան այն անձն է, ով դարձել է խավարից դեպի լույսը և Սատանայի իշխանությունից դեպի ԱՍՏԾՈՒՆ (Գործք 26:18):
Կարծում եմ՝ այսօր գոյություն ունեցող բավականին շատ մակերեսային ու անլուրջ քարոզչության պատճառով ստեղծվել է մի սերունդ, որ իրեն քրիստոնյա է համարում, սակայն իրականում քրիստոնյա չէ: Այս մարդկանց ասել են, որ պետք է հավատալ, սակայն նրանց երբևէ չի ասվել, որ պետք է ապաշխարել: Նրանց խոստացել են երկինք, սակայն երբեք չեն զգուշացրել դժոխքի մասին: Նրանց վստահեցրել են, թե ԱՍՏՎԱԾ ցանկանում է, որ իրենք երջանիկ լինեն, սակայն չեն ասել, որ ԱՍՏՎԱԾ ցանականում է, որ իրենք սուրբ լինեն: Ես կասկածում եմ, որ այս մարդկանցից շատերը անգամ չգիտեն, թե որն է Ավետարանի իսկական լուրը: Վերջերս կարդացի, որ ամերիկացի 10 չափահաս մարդկանցից  7 գաղափար չունի, թե ինչ է նշանակում Հովհաննու 3:16 համարը (Որովհետեւ Աստուած ա՛յնպէս սիրեց աշխարհը, որ մինչեւ անգամ տուաւ իր միածին Որդին, որպէսզի ո՛վ որ հաւատայ անոր՝ չկորսուի, հապա ունանայ յաւիտենական կեանքը): Եվ բոլոր չափահաս մարդկանց հազիվ 1/3 գիտի, թե ինչ է նշանակում «ավետարան»:
Իմ գործը չէ որոշել՝ ով է քրիստոնյա և ով՝ոչ: Դա միայն ու միայն ԱՍՏԾՈ գործն է: Բայց հստակ է, որ մենք այսօր ավելի կիսատ-պռատ քրիստոնյաների կարիք չունենք: Մեզ պետք են իսկական քրիստոնյաներ՝ մարդիկ, ում մասին վստահությամբ կարող ես ասել. «Ոչ մի կասկած չկա, որ այս մարդը ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ հետևորդն է»: Փաստ է, որ այն, ինչ այսօր Քրիստոնեություն է համարվում շատերի կողմից, 1-ին դարում որպես այդպիսին չէր որակավորվի:
ԱՍՏՎԱԾ ցանկանում է, որ դու բաժնեկցես բարի լուրը և աշակերտներ պատրաստես այն ոլորտում, որտեղ ունես ազդեցություն: Այսպես էր վարվում վաղ շրջանի եկեղեցին, և աշխարհը բոլորովին այլ վայր էր դրա շնորհիվ: 

No comments: