«Որովհետեւ այդպիսիները՝ սուտ առաքեալներ, նենգաւոր մշակներ, կերպարանաւորւում են Քրիստոսի առաքեալների կերպարանքով. եւ դա զարմանալի բան չէ. քանզի ինքը՝ Սատանան էլ է կերպարանաւորւում որպէս լուսոյ հրեշտակ» (
2 Կորնթ.11:13-14):
Որոշ ժամանկ առաջ «Հարլի Դևիդսոն» մոտոցիկլետների խանութում մեկի հետ զրուցում էի ԱՍՏԾՈ մասին: Նա հարցրեց ինձ. «Ինչո՞ւ է, որ աշխարհում այսքան տարբեր կրոններ կան: Ինչպե՞ս կարող է մի հավատքը ճիշտ լինել, իսկ մնացած բոլորը՝ սխալ»: Մինչ մտածում էի՝ ինչ պատասխանեմ, խանութի կողքով անցավ մի «Հարլի Դևիդսոն» մոտոցիկլետ իրեն հատուկ բարձր դղրդյունով: Ես ասասցի.«Լսո՞ւմ ես այդ ձայնքը: Դա իսկական «Հարլի Դևիդսոն» մոտոցիկլետի ձայն է: Շատ մոտոցիկլետներ կան: Շատերը նման են «Հարլի Դևոիդսոն» մոտոցիկլետի և նույն ձայնն ունեն: Բայց նրանք իրական «Հարլի» չեն: Եվ այն փաստը, որ կան նմանակումներ, չի նշանակում, որ իրականը չկա: Ընդհակառակը, քանի որ կան նմանակումներ, կարող ես վստահ լինել, որ կա նաև իսկականը՝ նախատիպը»: Երբ կա մի իսկական բան, սատանան անպայման առաջ կբերի իր նմանակումները:
ՀԻՍՈՒՍԸ պատմեց առակ ցորենի և որոմի (Մատթ.13) մասին, որը պատկերում է իսկականը և ոչ իսկականը, որ աճում են կողք կողքի: Պատմությունը մի հողագործի մասին է, որ ցանում է իր ցորենի արտը, բայց նրա թշնամին գալիս և գիշերով ցորենի վրա ցանում է որոմ, որը ճիշտ ցորենի նման է: Մինչ որոմն աճում է, շատ դժվար է տարբերել ցորենից: Իսկ երբ պարզ է դառնում, շատ ուշ է արդեն լինում՝ որոմը սկսում է խեղդել ցորենին:
Աստվածաշունչն ասում է մեզ, որ վերջին օրերին կլինեն իսկական քրիստոնյաներ և կեղծ քրիստոնյաներ: Կեղծ քրիստոնյաները շատ համոզիչ կլինեն: Նույնիսկ կկարողանան համոզել շատ իսկական քրիստոնյաների: Բայց պարտադիր մեր գործը չէ որոշել, թե որոնք են այդ կեղծ քրիստոնյաները: Մենք պարզապես պետք է վստահ լիենենք, որ ինքներս ՔՐԻՍՏՈՍԻ իսկական հետևորդներ ենք:
No comments:
Post a Comment