Pages

Sunday, December 16, 2012

ՃՇՄԱՐԻՏ ՓՆՏՐՈՂՆԵՐԸ

     Գրեգ Լորի

     «Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հերովդես արքայի օրով, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ և ասացին. «Ո՞ւր է հրեաների արքան, որ ծնվեց, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում և եկանք նրան երկրպագելու» (Մատթ. 2.1-2):

     ՔՐԻՍՏՈՍԻ ծննդյան պատմությունը Աստվածաշնչի ամենահայտնի ու ամենասիված պատմություններից մեկն է, որը թերևս լսել են նաև մարդիկ, որ Աստվածաշնչին նույնիսկ ծանոթ չեն:
     Եվ իհարկե ամեն տարի Սուրբ Ծննդյան տոնին մենք լում ենք իմաստունների պատմությունը, որոնց աստղը առաջնորդեց այնտեղ, ուր ծնվելու էր Արքան:

    
Մատթեոսի ավետարանը մեզ ասում է, որ այդ իմաստունները եկել էին արևելքից (տես՝ Մատթ. 2.1): Հմուտ լինելով աստղագիտության ու աստղաբանության բնագավառներում՝ այդ մարդիկ մեծ հարգանք էին վայելում իրենց մշակույթում և հատկապես հայտնի էին երազներ մեկնելու իրենց կարողությամբ:

   Շնորհիվ գիտության, մաթեմատիկայի և պատմության ասպարեզներում ունեցած գիտելիքների՝ նրանց կրոնական և քաղաքական ազդեցությունը մեծացել էր այնքան, որ նրանք դարձել էին ամենանշանավոր խորհրդականները Մարա-պարսկական և Բաբելոնյան տերություններում: Գուշակներ ու մոգեր լինելուց առավել նրանք բարձրաստիճան պաշտոնյաներ էին: Թեև արքաներ չէին, այնուհանդերձ շատ կարևոր անձինք էին:
    
Սակայն իրենց ողջ գիտելիքներով հանդերձ այս իմատունները դեռ չէին գտել պատասխաններ մի շարք հարցերի, որ փնտրում էին իրենց կյանքում: Կարելի է ասել նրանք փնտրողներ էին: Մենք գիտենք, որ նրանք ճշմարիտ փնտրողներ էին, քանի որ ԱՍՏՎԱԾ հայտնեց Իրեն նրանց հատուկ կերպով. աստղը առաջնորդեց նրանց մի վայր, որտեղ նրանք գտան ՀԻՍՈՒՍԻՆ:
«Երբ տեսան աստղը, չափազանց ուրախացան» (Մատթ. 2.10): Ապա ՆՐԱՆ մատուցեցին իրենց ընծաները՝ ոսկի, կնդրուկ և զմուռս:
    
ԱՍՏՎԱԾ մեզ ասում է Երեմ. 29.13-ում. «Կփնտրեք ինձ ու կգտնեք, որովհետև ինձ փնտրելու եք ձեր ամբողջ սրտով»:
     Եթե դուք ճշմարիտ փնտրող եք, և եթե ցանկանում եք ճանաչել ԱՍՏԾՈՒՆ, ապա ՆԱ կբացահայտի Իրեն ձեզ նույնպես:


No comments: