Pages

Sunday, December 16, 2012

ՆՎԵՐ, ՈՐԻՆ ՄԵՆՔ ԱՐԺԱՆԻ ՉԷԻՆՔ

     Գրեգ Լորի
     «Բայց ԱՍՏՎԱԾ մեր հանդեպ ունեցած իր սերը հայտնեց նրանով, որ երբ տակավին մեղավոր էինք, ՔՐԻՍՏՈՍԸ մեռավ մեզ համար» (Հռոմ. 5.8):
     Ո՞ւմ համար եք նախատեսել նվերներ գնել Սուրբ Ծննդյան այս տոնին: Սովորաբար մենք նվերներ ենք տալիս ընտանիքի անդամներին ու ընկերներին: Մենք ցանկանում ենք նվերներ գնել այն մարդկանց համար, ում սիրում և ում համար հոգ ենք տանում: Մենք հակված ենք նվեր տալ նրանց, ովքեր մեզ հետ լավ են վերաբերվում. ովքեր բարի և ուշադիր են մեր նկատմամբ: Հաճախ մենք նվեր ենք տալիս ի պատասխան ստացացծ նվերի: Մեզնից ոմանք նունիսկ նվեր են գնում իրենց սիրելի կենդանիների համար:
     Ս
ովորաբար մենք նվեր չենք գնում մեր թշնամիների համար, այնպես չէ՞: Մենք նվեր չենք տալիս այն մարդուն, ով մեզ նախորդ տարվա ընթացքում զրպարտել է: Մենք երբեք նվեր չենք տալիս մեր ջղային հարևանին, ումից երբեք մի լավ բառ չենք լսել: Մենք նվեր չենք տալիս այն մարդուն, ով փորձել է մեր գործը խափանել և ոչ էլ գողին, որ նախորդ ամիս թալանել է մեր մեքենան
:
    
Բայց մի պահ մտածեք. երբ ԱՍՏՎԱԾ ուղարկեց ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ՝ Իր Որդուն, և մեզ տվեց այս կատարյալ նվերը, դա այն ժամանակ էր, երբ մենք դեռ ՆՐԱ թշնամիներն էինք: Աստվածաշունչն ասում է. «Բայց ԱՍՏՎԱԾ մեր հանդեպ ունեցած իր սերը հայտնեց նրանով, որ երբ տակավին մեղավոր էինք, ՔՐԻՍՏՈՍԸ մեռավ մեզ համար» (Հռոմ.5.8):

     Մենք ոչինչ չարեցինք արժանանալու այդ նվերին: Իրականում մենք արժանի ենք դատաստանի, որովհետև մենք մեղք ենք գործել ԱՍՏԾՈ առջև: Մենք բոլորս անցել ենք այդ սահմանը:
    
Սուրբ Ծննդյան զարմանահրաշ ճշմարտությունն այն է, որ չնայած մեր մեղքերին, ԱՍՏՎԱԾ ուղարկեց Իր Որդուն՝ մեզ փրկելու: Բեթլեհեմյան այդ աննշան մսուրում ՆԱ տվեց մեզ մի նվեր, որին մենք արժանի չէինք:

No comments: