Գրեգ Լորի
«Ուստի ոչ ոք թող չդատի ձեզ կերակուրի կամ խմելիքի համար, կամ տոների, ամսագլուխների կամ Շաբաթների կապակցությամբ, որոնք գալիք բաների ստվերն են միայն, բայց մարմինը Քրիստոսի է» (Կող. 2.16-17):
Տարվա այս ժամանակը ինձ համար միշտ յուրահատուկ է եղել, երբ դեռ մանուկ էի: Եվ այդ ի՞նչն է, որ մենք այդքան սիրում ենք Սուրբ Ծննդյան տոնի հետ կապված: Կարծում եմ, որ հրաշքի, գեղեցկության և սպասման զգացողությունն է: Երաժշտությունն է, հրաշալի կերակուրներն են և ընտանիքի ու լավ ընկերների ներկայությունը է: Նաև վեճի ու չարության բացակայությունն է (բացառությամբ՝ "Black Friday" –ի ամբոխի):
Սակայն Սուրբ Ծննդյան տոնը մեծ մասամբ վերածվում է մարդու ուղեղը թմրեցնող հեռուստատեսային անվերջ գովազդների... տարաձայնությունների ու լարվածության, երբ ստիպված ենք նվերներ գնել մարդկանց համար, ում գրեթե չենք ճանաչում: Մեզ ճնշում են ակնկալիքները, որ ուրիշները ունեն մեզ հետ կապված և սպասումները, որ մենք ինքներս ունենք:
Տոներին հաջորդում է հիասթափություն: Մենք չէինք կարող նվիրել այն, ինչ ցանկանում էինք: Կամ ինքներս չստացանք այն, ինչ որ հույս ունեինք ստանալու: Եվ դեռ առջևում ծառացել են վճարումները:
Այսպիսով ինչպիսի՞ն է դարձել Սուրբ Ծննդյան տոնը: Ձանձրալի, կոմերցիոն, դատարկ, հոգնեցնող և շատ թանկ մի արարողություն, որ շարունակվում է ամիսներ:
Ինչպիսի՞ն պետք է լինի Սուրբ Ծննդյան տոնը: Այն պետք է լինի գալիք բաների ստվերը՝ գեղեցկություն, պաշտամունքի երաժշտություն, սեր, ջերմություն, խոստում, հույս...
Սուրբ Ծննդյան տոնը չի կարող լինել այնպիսին, ինչպիսին մենք ենք ցանկանում: Այն ընդամենը տոն է: Այն չի կարող բերել ձեր ընտանքին ներդաշնակություն, աշխարհին խաղաղություն և ոչ էլ երջանկություն:
Բայց ՔՐԻՍՏՈՍԸ կարող է անել այդ ամենը և շատ ավելին: Իրականում դրա կարիքն է, որ մենք ունենք:
•Ոչ թե Սուրբ Ծննդյան տոն, այլ ՔՐԻՍՏՈՍ
Not Christmas, but Christ.
•Ոչ թե ուրախություն, այլ ՄԵՍԻԱ
Not merriment, but the Messiah.
•Ոչ թե բարյացակամություն, այլ ԱՍՏՎԱԾ
Not goodwill, but God.
•Ոչ թե նվերներ, այլ ՆՐԱ ներկայությունը
Not presents, but His presence.
Սրանից բացի՝ ամեն ինչ կհիասթափեցնի:
Ահա թե ինչ եմ ցանկանում Սուրբ Ծննդյան տոնին՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ:

No comments:
Post a Comment