Pages

Wednesday, January 9, 2013

ՀԻՇԻ՛Ր ԱՍՏԾՈՒՆ

     Գրեգ Լորի

     «Հիշի՛ր քո Տեր ԱՍՏԾՈՒՆ, որովհետև ՆԱ է քեզ ուժ տալիս հարստություն
վաստակելու համար, որպեսզի հաստատի իր ուխտը, որի համար երդում է արել հայրերիդ հետ» (Բ Օրինաց 8.18):
     Ինչո՞ւ է ԱՍՏՎԱԾ թույլ տալիս տառապանք մեր կյանքում: Ինչո՞ւ է
թողնում, որ մենք չարչարվենք:


     Կարծում եմ՝ նպատակներից մեկը մեզ խոնարհ պահելն է: Բարեկեցությունը և հաջողությունը հաճախ կարող են մեզ հպարտ ու ինքնաբավ դարձնել: Մեզ կարող է թվալ, որ մենք ԱՍՏԾՈ կարիքը չունենք, քանի որ ունենք աշխատանք,առողջությու, ընտանիք, հաջող ծառայություն...
     Սակայն երբ էկոնոմիկան վատանում է կամ մեր տանը ինչ-որ բան է պատահում, մենք դառնում ենք ԱՍՏԾՈՒՆ. մենք հիշում ենք (մեզ հիշեցնում է), թե ինչն է իսկապես կարևոր:

     Նախքան իսրայելացիները կմտնեին խոստացված երկիրը, ԱՍՏՎԱԾ նրանց զգուշացրեց. «Զգուշացի՛ր, որ քո Տեր ԱՍՏԾՈՒՆ չմոռանաս՝ չպահելով ՆՐԱ պատվիրանները, դատավճիռներն ու կանոնները, որ այսօր պատվիրում եմ քեզ: Երբ ուտես ու կշտանաս, վայելչագեղ տներ կառուցես ու դրանց մեջ բնակվես, ու երբ արջառներդ ու ոչխարներդ բազմանան, նաև արծաթդ ու ոսկիդ շատանա, ու ամբողջ ունեցածդ շատանա, սիրտդ թող չգոռոզանա, ու մի՛ մոռացիր քո Տեր ԱՍՏԾՈՒՆ...» (Բ Օրինաց 8.11-14):

     Ես կարծում եմ, որ մենք պետք է աղոթենք մեր գործերի հաջողության համար, սակայն նաև կարծում եմ, որ ճիշտ է ասել. «ՏԵՐ, թող Քո կամքը լինի»:
     Երբեմն Աստված թույլ չի տալիս, որ մենք հաջողության հասնենք: Ավելի լավ է ձախողվել ու դառնալ ԱՍՏԾՈՒՆ, քան հաջողության հասնել ու մոռանալ ՆՐԱՆ: Չի նշանակում, թե մենք միշտ պետք է ձախողվենք: Բայց հաճախ հաջողության տանող ճանապարհը անցնում է անհաջողությունների միջով:

    
Ձախողումները մեր կյանքում ունեն իրենց տեղը. մեր ուսումնական պրոցեսի մասն են կազմում:
     Երբեմն ԱՍՏՎԱԾ թույլ է տալիս, որ մենք անցնենք դժվարությունների ու անհաջողությունների միջոցով, որպեսզի սովորենք վստահել ԻՐԵՆ:


No comments: