Pages

Sunday, January 27, 2013

ԱՍՏԾՈ ՁԵՌՔՈՒՄ Է

     Գրեգ Լորի

     «Մարդու որդին եկավ, որպեսզի փնտրի կորածին և փրկի» (Ղուկ. 19.10):

     Ես ունեմ մի ընկեր, ում հայրը մահացավ՝ այդպես էլ անձնական հարաբերություն չունենալով ԱՍՏԾՈ հետ: Իրականում ընկերս այդ ժամանակ նույնպես հավատացյալ չէր, բայց նա ինձ պատմեց, որ հոր մահից առաջ մի օր, երբ գնացել է հիվանդանոց՝ այցելելու նրան, տեսել է սենյակում Աստվածաշունչ: Ակնհայտ էր, որ հայրը՝ գիտակցելով, որ մահը մոտ է, խնդրել էր Աստվածաշունչ: Ես ընկերոջս ասացի.«Եթե հայրդ իսկապես փնտրում էր ԱՍՏԾՈՒՆ, ուրեմն ԱՍՏՎԱԾ անպայման գնացել է նրան ընդառաջ: ԱՍՏՎԱԾ շատ ավելի է ցանակում, որ մենք Իրեն ճանաչենք, քան մենք պատկերացնքում ենք»:
     Երբ ձեր սիրելիներից մեկը մահանում է՝ առանց բարձրաձայնելու իր սերը ՔՐԻՍՏՈՍԻ հանդեպ, պետք չէ անպայման ենթադրել, որ նա երկնքնում չէ, որովհետև դուք չգիտեք, թե ինչ աղոթքներ են հնչել հավիտենության շեմին գտնվող մարդու սրտից: Եթե նույնիսկ ինչ-որ մեկը կյանքի վերջին վայրկյանին ՏԻՐՈՋՆ աղաղակի, կարող եք վստահ լինել, որ ԱՍՏՎԱԾ նրան կփրկի:
    
ՀԻՍՈՒՍԸ ողորմածություն ցուցաբերեց հանցագործի նկատմամբ, որը խաչ էր բարձրացվել Իր կողքին: Այդ ժամանակներում խաչ էին բարձրացնում մարդասպաններին, խռովարարներին կամ նրանց, ովքեր ապստամբել էին Հռոմի դեմ: Այնուամենայնիվ ԱՍՏՎԱԾ ներեց այդպիսի մարդու իր կյանքի վերջին րոպեներին, որովհետև նա ընդամենը ասաց ՀԻՍՈՒՍԻՆ. «ՏԵՐ, հիշիր ինձ, երբ գաս քո թագավորությամբ» (Ղուկ. 23.42):

    
Ես չեմ փորձում կեղծ հույս տալ, սակայն նաև չեմ փորձում տալ կեղծ դատապարտություն: Եկեք դա թողնենք ԱՍՏԾՈՒՆ և հիշենք, որ ԱՍՏՎԱԾ սիրում է մեզ. ՆԱ սիրում է յուրաքանչուր մարդու: Եվ մենք նույնպես պետք է բոլորին սիրենք և հոգ տանենք նրանց համար:

No comments: