Pages

Monday, January 28, 2013

ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ

     Գրեգ Լորի

     «Սակայն փառքով ու պատվով պսակված ենք տեսնում ՀԻՍՈՒՍԻՆ, որ հրեշտակներից մի քիչ ցածր դասվեց մահվան չարչարանքների համար, որպեսզի ԱՍՏԾՈ շնորհով բոլոր մարդկանց փոխարեն մահը ճաշակի» (Եբր. 2.9):


     Շատերը հայտարարում են, որ բոլոր կրոնները ճշմարիտ են, և որ ՀԻՍՈՒՍԸ դեպի ԱՍՏԾՈՒՆ տանող բազմաթիվ ճանապարհներից մեկն է: Նրանք սովորաբար իրենց մեքենայի վրա սիրում են ունենալ մի նշան, որի վրա գրված է «գոյակցել», և նկարված են բազմազան կրոնական սիմվոլներ: Կարծես մարդիկ փորձում են հաճելի ժեստ անել՝ ընդունելով, որ բոլոր կրոնները սովորեցնում են միևնուն բանը: Սակայն յուրաքանչյուր մարդ, ով պնդում է դա, կամ ստախոս է, կամ հիմար և կամ էլ նախընտրում է ոչինչ չիմանալ աշխարհի կրոնների մասին: Համաշխարհային բոլոր կրոնները նույն բանը չեն ուսուցանում:
     
    
     Իրականում ԱՍՏԾՈ հասցեին վիրավորանք է նման բան ասելը: Կարծո՞ւմ եք՝ ԱՍՏՎԱԾ թույլ կտար, որ Իր Որդին անցներ նման սարասփելի փորձառության միջով՝ խաչ բարձրանար, եթե բոլոր ճանապարհները տանեին դեպի ԻՐԵՆ: Եթե այդպես լիներ, ապա ինչո՞ւ էր ՀԻՍՈՒՍԸ ստիպված մահանալ: ԱՍՏՎԱԾ կարող էր ասել. «Ամեն ինչ լավ է: Արեք, ինչ ցանականում եք: Հավատացեք, ինչի ցանկանում եք: Ամեն ինչ ճիշտ է»:

     Սակայն չկար այլ ճանապարհ՝ բավարարելու ԱՍՏԾՈ արդար պահանջները: Ահա թե ինչու ՀԻՍՈՒՍԸ աղոթեց այսպես. «Հա՛յր իմ, եթե կարելի է, այս բաժակը հեռացրու ինձնից, բայց ոչ թե ինչպես ես եմ ուզում, այլ ինչպես դու ես ուզում» (Մատթ. 26.39): Ի՞նչ է նշանակում «այս բաժակը»: Դա ԱՍՏԾՈ բարկության բաժակն էր: Եսային անվանում է այն ՏԻՐՈՋ ցասումի բաժակ (տես՝ Եսայի 51.17, 22):

     ՀԻՍՈՒՍԸ մահ ճաշակեց բոլորի փոխարեն: Եբրայեցիս 2.9-ում ասվում է. «Սակայն փառքով ու պատվով պսակված ենք տեսնում ՀԻՍՈՒՍԻՆ, որ հրեշտակներից մի քիչ ցածր դասվեց մահվան չարչարանքների համար, որպեսզի ԱՍՏԾՈ շնորհով բոլոր մարդկանց փոխարեն մահը ճաշակի»:

     ՀԻՍՈՒՍԸ պետք է կրեր ԱՍՏԾՈ ցասումը մեր փոխարեն, որպեսզի մենք մեր մեղքերի ներում ստանայինք: Այլ ճանապարհ չկար:


No comments: