Գրեգ Լորի
«Ինչպես մեկ մարմնի մեջ ունենք բազում անդամներ, և այդ բոլոր անդամները միևնույն պաշտոնը չունեն, նույնպես մենք՝ շատ լինելով՝ մեկ մարմին ենք ՔՐԻՍՏՈՍՈՎ, և յուրաքանչյուրս՝ իրար անդամներ» (Հռոմ. 12.4-5)
Քրիստոնեական հավատքի մերօրյա հերոսներից մեզ հայտնի են շատերը. օրինակ՝ Բիլլի Գրեհամ: Իսկ ի՞նչ կասեք Էդվարդ Կիմբլի կամ Մորդեկայ Հեմի մասին:
Էդվարդ Կիմբլը կոշկավաճառ էր, որն աշխատում էր Դվայթ անունով մեկի հետ: Էդվարդը Ավետարանի բարի լուրի մասին խոսեց Դվայթի հետ, և Դվայթը ընդունեց ՔՐԻՍՏՈՍԻՆ: Դա 1858թ. Էր, և Դվայթի ազգանունը Մուդի էր: Մենք նրան գիտենք որպես Դ.Լ. Մուդի՝ պատմության մեջ մեծագույն ավետարանիչներից մեկը:
Տարիներ անց, երբ Մուդին քարոզում էր, Ֆրեդերիկ Դ.Մեյեր անունով մի հովիվ շատ ոգևորվեց, որի արդյունքում նա սկսեց համազգային մակարդակի քարոզչական ծառայություն: Մի անգամ, երբ Մեյերը քարոզում էր, Ջ. Ուլբր Չափման անունով քոլեջի մի ուսանող լսեց նրան և ընդունեց ՔՐԻՍՏԵՍԻՆ: Նա սկսեց քարոզել Ավետարանը, և նրա մոտ աշխատող մի բեյսբոլիստ՝ Բիլի Սանդեյ անունով, դարձավ իր սերնդի ամենամեծ ավետարանիչներից մեկը:
Երբ Բիլլի Սանդեյը քարոզում էր Հյուսային Կարոլինայի Շարլոտ քաղաքում, այնպիսի մեծ արձագանք ստացավ, որ նրան հետ հրավիրեցին: Բայց նա չկարողացավ գնալ, իր փոխարեն խորհուրդ տվեց կանչել Մորդեկայ Հեմ անունով մի այլ քարոզչի: Հեմը գնաց Շարլոտ և քարոզեց, բայց քչերը արձագանքնեցին նրա հրավերին՝ ընդունելու ՔՐԻՍՏՈՍԻՆ: Սակայն քարոզի վերջին գիշերը առաջ եկավ մի բարձրահասակ, նիհար տղա, որ աշխատում էր տեղական կաթնամթերային ֆերմայում: Այն ժամանակ նրան բոլորը ճանաչում էին որպես Բիլլի Ֆրանկ, իսկ այսօր մենք նրան գիտենք որպես Բիլլի Գրեհամ:
Այսպիսով Էդվարդ Կիմբլը քարոզեց Դ.Լ. Մուդիին, որն իր հերթին ոգևորեց ֆրեդերիկ Մեյերին, վերջինս էլ դեպի ՀԻՍՈՒՍՆ առաջնորդեց Ուլբր Չափմանին, որն օգնեց Բիլլի Սանդեյին, ով քարոզեց Շարլոտի բիզնեսմեններին, որոնք էլ հրավիրեցին Մորդեկայ Հեմին, ում շնորհիվ էլ վերջ ի վերջո ՀԻՍՈՒՍԻՆ ընդեունեց Բիլլի Գրեհամը: Եվ այդ ամենը սկսվեց Էդվարդ Կիմբլի պարզ վկայությունից:
Մեզնից յուրաքանչյուրը կարող է մեծ գործ կատարել ԱՍՏԾՈ թագավորության համար: Իսկ ի՞նչ գործի համար է ՆԱ քեզ կանչում:
No comments:
Post a Comment