Գրեգ Լորի
«Այդ ժամանակ տասներկու աշակերտներից մեկը, որ կոչվում էր Հուդա Իսկարիովտացի, գնաց քահանայապետերի մոտ և ասաց. «Ի՞նչ կտաք ինձ, եթե Նրան մատնեմ ձեզ»: Նրանք էլ երեսուն կտոր արծաթ խոստացան» (Մաթտ. 26.14-15):
Տաներկու աշակերտներից ամենաառեղծվածայինն ու անհասկանալին թերևս Հուդա Իսակրիովտացին է: Նրա անունն անգամ հոմանիշ է չարի ու դավաճանության: Հուդան ամենամեծ մատնիչն է, որ վերջ տվեց իր կյանքին ինքնասպանությամբ, այն բանից հետո, երբ մատնեց ՀԻՍՈՒՍԻՆ 30 կտոր արծաթով: Բայց նրա մասին կարելի է ասել ավելին:
Կարծում եմ, եթե կարողանայինք հայտնվել առաջին դարում և տեսնեինք ՀԻՍՈՒՍԻՆ ու Նրա աշակերտներին, դժվար թե տարբերեինք Հուդային: Կարծում եմ նա մեր պատկերացրած չար մարդը չէր լինի՝ առնվազն ոչ արտաքուստ: Նույնիսկ նա կարող էր թվալ համեմատաբար ավելի կարեկցող:
Օրինակ, երբ ՀԻՍՈՒՍՆ ու աշակերտները Ղազարոսի, Մարտայի ու Մարիամի տանն էին, Մարիամը բերեց թանկարժեք նարդոսի օծանելիք և սկսեց դրանով սրբել ՀԻՍՈՒՍԻ ոտքերը: ՀԻՍՈՒՍԸ խորապես զգացված էր այդ զոհաբերությունից, բայց Հուդայի կարծիքով այդ թանկարժեք օծանելիքը կարելի էր վաճառել, և փողը տալ աղքատներին: Այս լսողները կարող են կարծել, թե Հուդան ճիշտ է մտածում. նա լավ տնտես է՝ խնայող, հոգատար և արժանի է գովեստի:
Բայց Հովհաննեսը մեզ բացատրում է, թե ինչու Հուդան այդպես ասաց. «Այդպես ասաց ոչ թե աղքատներին հոգալու համար, այլ քանի որ գող էր, և իր մոտ էր գտնվում գանձանակը. Ինչ որ այնտեղ դրվում էր, ինքն էր վերցնում» (Հովհ. 12.6):
Ոմանք Հուդային պատկերացնում են որպես իրադարձությունների հորձնաքն ընկած մի մարդ: Բայց Հուդայի արարքի դրդապատճառը նրա ագահությունն էր: Եթե ցանկանար, կարող էր փոխել իր ընթացքը: Անշուշտ նա ուներ բազում առիթներ:
Սա մեզ հիշեցնում է, որ երևույթները կարող են այնպիսին չլինել, ինչպիսին թվում են: Իսկ Հուդայի կործանման պատճառը նրա ծածուկ ագահությունն էր:
No comments:
Post a Comment