Գրեգ Լորի
«Ոչ միայն այսքանը, այլև պարծենում ենք մեր նեղությունների մեջ ևս՝ գիտենալով, որ տառապանքը ծնում է համբերություն, համբերությունը՝ փորձառություն (տոկունություն), և փորձառությունը՝ հույս, իսկ հույսը երբեք ամոթով չի թողնում, որովհետև ԱՍՏԾՈ սերը մեր ստրերի մեջ սփռված է ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ միջոցով, որ մեզ տրվեց» (Հռոմ. 5.3-5):
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բենջամին Դիզրայելին մի անգամ ասել է. «Ջահել տարիքը սխալներ է գործում, հասուն տարիքը պայքարում է, ծերությունը՝ ափսոսում»։
Մարդկային տառապանքից ու ողբերգությունից փախուստ չկա: Շատ մարդիկ են փորձել հասկանալ, բացատրել այն: Կ. Ս. Լյուիսն այն անվանել է «ցավի խնդիր»:
Բայց կա ԱՍՏՎԱԾ, ով ի հեճուկս ամենասարսափելի ողբերգության, կարող է ամենավատ բանն անգամ վերածել լավի: Մենք ընդունում ենք, որ կյանքում կարող են վատ դեպքեր պատահել, որ քրիատոնյայի հետ կարող է դժբախտություն պատահել: Բայց մենք ընդունում ենք նաև, որ ԱՍՏՎԱԾ գերիշխան է, այսինքն՝ ամեն ինչ ՆՐԱ վերահսկողության տակ է: Եվ մենք ընդունում ենք, որ ԱՍՏՎԱԾ կարող է բոլոր բաները բարու գործակից դարձնել նրանց համար, ովքեր սիրում են ԻՐԵՆ, և կանչված են ԻՐ առաջադրության (ծրագրի) համաձայն (Հռոմ. 8.28):
Կան մարդիկ, որ կարծում են, թե չեն տանջվելու, քանի որ քրիստոնյա են: Նրանք ենթադրում են, որ իրենց հետ վատ դեպքեր չեն պատահելու: Սակայն իրականությունն այն է, որ մենք նույնպես հանդիպելու ենք դժվարությունների: ՀԻՍՈՒՍՆ ասաց. «Աշխարհի մեջ տառապանք պիտի ունենաք, բայց քաջալերվեք, ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16:33)»:
Մեզ համար դժվար է թերևս հասկանալ, թե ինչպես է ԱՍՏՎԱԾ սիրում մեզ, եթե մենք պետք է տառապենք ու դժվարությունների հանդիպենք: Բայց եկեք տեսնենք, թե ինչպիսին է ԱՍՏԾՈ «վերջնախաղը»: ՆԱ մեզ ոչ թե ժամանակավոր երջանկություն է տալու, այլ հավիտենական սրբություն: ՆՐԱ ցանկությունն է մեզ ոչ թե թողնել մշտապես երկրային, այլ նախապատրաաստել երկնքի համար: Այսպիսով ԱՍՏՎԱԾ կարող է թույլ տալ մեր կյանքում ողբերգություն: Ողբերգությունը թեև լավ բան չէ, սակայն ԱՍՏՎԱԾ կարող է նույնիսկ ողբերգությունը լավի գործակից դարձնել:
No comments:
Post a Comment