(Օր 1)
Առաջին Սուրբ ծննդյան տոնը՝ այն օրը, երբ Հիսուսը ծնվեց, մարդկաց կողմից անցավ գրեթե աննկատ: Զարդարված չէին տներն ու բակերը, չէր հնչում երաժշտություն. այդ գիշերը նման էր մնացած բոլոր գիշերներին:
Սակայն առաջին Սուրբ Ծնունդն ուներ իր նշանները: Իրադարձությունից դարեր առաջ հրեա մարգարեները կանխատեսել էին, որ Մեսիան գալու է, և նրանք շատ կոնկրետ նշել էին, որ Նա ծնվելու է փոքրիկ Բեթղեհեմ գյուղում:
«Իսկ դու, ով Բեթլեհեմ Եփրաթա, թեպետ Հուդայի հազարավորների մեջ փոքր ես, քեզնից պիտի ելնի ինձ համար Նա, որ Իսրայելի վրա կառավարիչ պիտի լինի. Նրա ծագումը վաղեմի, հավիտենական օրերից է» (Միքիայի 5:2):
Սուրբ Ծննդյան առաջին տոնին ամեն ինչ սովորականի պես էր ընթանում: Հրեա ժողովրդի համար ամեն ինչ մռայլ էր։ Չորս հարյուր տարի ոչ մի մարգարե չէր եղել: Ոչ մի հրաշք չէր կատարվել: Նրանք գտնվում էին Հռոմի բռնակալության տակ։ Ամեն ինչ խավարի մեջ էր: Մեսիայի ժամը հասունացել էր:
Այնուամենայնիվ, երբ Նա վերջապես եկավ, ընդամենը մի քանի մարդ էր պատրաստ այդ իրադարձությանը: Ոչ պանդոկապետը հասկացավ, ոչ Բեթլեհեմի ժողովուրդը, ոչ Հորվդեսը և ոչ էլ Հռոմը:
Հիսուս Քրիստոսը կրկին վերադառնալու է այս երկիր: Հարցն այն է, թե արդյո՞ք մենք պատրաստ ենք այդ իրադարձությանը: Գուցե մենք բոլորս պատրաստ ենք Սուրբ Ծննդին, բայց պատրա՞ստ ենք Քրիստոսի վերադարձին:
No comments:
Post a Comment