Հեղինակ՝ Դր. Ուեյն Օութս
Մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ մարդիկ ակնկալում են իրենց խնդիրների անհապաղ լուծում՝ լինի դա տան հետ կապված, կերակուրի, թե անձնական խնամքի։
Մինչդեռ շատ ավելի դժվար է ձեռբազատվել անձնական բնույթի խնդիրներից ։ Երբեմն բախվում ենք առօրյա խնդիրների հետ, որ անկարող ենք լուծել և ստիպված ենք հանդուրժել։
Հնարավոր է, որ դու ամուսնալուծված ես և երեխաների խնամակալության հետ կապված լուրջ խնդիրներ ունես։ Միգուցե քո երեխան, որ արդեն մեծացել է, հանկարծ հայտարում է, որ ինքը միասեռական է։ Միգուցե քո սիրելին ալկոհոլի կամ թմրադեղերի կախվածություն ունի, և հրաժարվում է բուժվել։ Կամ միգուցե կարծում ես, որ անհնար է այլևս հանդուրժել աշխատանքդ, ամուսնուդ բարեկամներին, խորթ զավակիդ, խրոնիկ ֆիզիկական հիվանդությունդ կամ ամուսնուդ, ով անճանաչելիորեն փոխվել է ամուսնությունից ի վեր։
ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ
Նմանատիպ անլուծելի խնդիրները կարող ենք քեզ անձնական մեծ ցավ պատճառել։ Դու կարող ես թեթևացնել քո բեռը` եթե ոչ լուծելով այդ խնդիրն ամբողջությամբ կամ մասնակի, ապա գոնե կարողնալով այդ խնդրից վեր բարձրանալ։
- Խնդիրդ «կուռք» մի դարձրու
Կարող ես հանկարծ պարզել, որ քեզ համար խնդիրդ դարձել է չափազանց մեծ։ Հավանական է, որ դու շատ ժամանակ ու մեծ էներգիա ես ծախսում՝ այդ խնդրի շուրջ խորհելով։ Այդ խնդիրը խլում է ուրախությունը քո կյանքից և միգուցե գրավում ԱՍՏԾՈ տեղը քո զգացմունքներում ու խոհերում։ Ոչ մի խնդիր չարժե այդ զոհողությանը։ Թույլ տալ այդպիսի մի բան նշանակում է այդ խնդիրը կուռք դարձնել։ Բարձրացրու հայացքդ այդ խնդրից վեր, որպեսզի ավելի մեծ տեսադաշտով կարողանաս դիտել այն։ Դարձրու այդ խնդիրը կյանքիդ մի մաս, բայց մի տեղադրիր այն հենց կյանքիդ կենտրոնում։ Եթե նույնիսկ այդ խնդիրը հենց կյանքդ է, մեծ տեսադաշտով այն դիտելը կարող է շատ օգնել։
Հնարավոր է, որ դու հակված ես ամեն մի նեղվածություն մեծ աղետի վերածել։ Ամենաչնչին մի բան քեզ հիշեցնում է ողջ խնդիրը, և կարծես այն ամբողջությամբ կլանում է քեզ։ Մի թույլ տուր, որ ամեն մի փոքր դեպք վերաճի ու դառնա մեծ ճգնաժամ։ Մի թույլ տուր, որ այն փչացնի քո ողջ օրը կամ ողջ շաբաթը։ Ինքդ քեզ ասա. «Ահա նորից կրկնվեց։ Բայց սա նույնպես պետք է անցնի»։
Հնարավոր է, որ դու հակված ես ամեն մի նեղվածություն մեծ աղետի վերածել։ Ամենաչնչին մի բան քեզ հիշեցնում է ողջ խնդիրը, և կարծես այն ամբողջությամբ կլանում է քեզ։ Մի թույլ տուր, որ ամեն մի փոքր դեպք վերաճի ու դառնա մեծ ճգնաժամ։ Մի թույլ տուր, որ այն փչացնի քո ողջ օրը կամ ողջ շաբաթը։ Ինքդ քեզ ասա. «Ահա նորից կրկնվեց։ Բայց սա նույնպես պետք է անցնի»։
- Հասկացիր, որ կարող ես փոխել միայն ինքդ քեզ
Մեր անլուծելի խնդիրների մեծ մասը կապված է այլ մարդկանց պահվածքի հետ, որ անընդունելի է մեզ համար։ Մենք երբեմն ապրում ենք մեր ողջ կյանքը՝ այս մարդկանց ստեղծած էմոցիոնալ, հոգևոր, ֆինանսական և միջանձնական խառնաշփոթները հարթելով։ Նրանք նույնիսկ հույսները դնում են մեզ վրա, որ մենք այդ կանենք։ Ինչքան էլ, որ խնդրես, խրատես, ճնշում գործադրես, անկախ որ ճիշտ ես ինչ–որ մեկի կործանիչ սովորույթների ու ընտրությունների հարցում, դու չես կարող փոխել մեկ այլ մարդու։ ԱՍՏՎԱԾ այլ մարդկանց տվել է նույն ազատ կամքը, ինչ որ քեզ, և չի զրկի նրանց այդ ազատությունից։ Թեև դու չես կարող փոխել ուրիշի, դու կարող ես ԱՍՏԾՈ օգնությամբ փոխել քո արձագանքը տվյալ իրավիճակին։ Դու կարող ես հրաժարվել հանձնել ուրիշի քո երջանկությունը։ Դու կարող ես հրաժարվել դառնալ ինչ–որ մեկի կործանիչ վարքի զոհը։ Դու կարող ես այլևս չփրկել նրան իր արարքների հետևանքներից։ Դու կարող ես գծել քո սահմանները և շատ լուրջ վերաբերվել դրանց։
«Մեր վիշտը մեզ հիշեցնում է, որ կյանքում հնարավոր չէ ցավից խուսափել, և սիրել նշանակում է ընդունել ցավեցնելու հնարավորությունը։ Օգնիր մեզ, ՏԵՐ, որ մեր տառապանքների միջոցով ձեռք բերենք իմասնություն, և տուր մեզ համբերություն և ժամանակ հաշտվելու մեր զգացմունքների հետ։ Օգնիր մեզ վստահելու քո ներկայությանը այն իրադարձությունների ժամանակ, որոնք մենք չենք հասկանում։ Օգնիր գտնելու այն ներքին ռեսուրսները, որ թաքնված են մեր մեջ, և առաջնորդիր մեզ դեպի ապագա՝ մեղմորեն փոխելով մեր վիշտը կարեկցանքի, մեր վերքերը՝ ուրիշների համար հույսի»։
Արնալդո Պանգրացցի«Հաղթահարելով վիշտը»
- Խորհրդակցիր մասնագետների հետ
Հոգեբանները, բժիշկները, թմրանյութերի չարաշահման հարցերով խորհրդատուները այն մարդիկ են, որնոնց պետք է դիմել։ Մի փորձեք ստիպել նրանց, որ փոխեն ինչ–որ ուրիշ մեկի։ Ավելի լավ կլինի, եթե նրանցից խորհուրդ հարցնեք, թե ի՞նչ կարող եք ինքներդ անել, կամ այն ի՞նչն է, որ պետք է այլևս չանեք։ Պարզեք, թե ինչ եք թերի թողել խնդրի լուծման ճանապարհին։
Քեզ նաև անհրաժեշտ է գտնել մի հոգևոր ուսուցիչ։ Ամիսը առնվազն երկու անգամ հանդիպումը ռաբիի, հովվի, քահանայի, կապելլանի կամ հովիվ–խորհրդատուի հետ կարող է քեզ համար քաջալերանքի աղբյուր դառնալ և մեծապես հարստացնել հոգևոր կյանքդ։
Գտիր մեկին, ով կարող է օգնել քեզ ուսումնասիրել քո իրավիճակն ու անօգնականության զգացողությունը հոգևոր տեսանկյունից՝ հիմնվելով Եկեղեցու ուսուցումների, ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻ և դարերի ընթացքում ապրած հոգևոր անձանց իմասնության վրա։
- Դադարեցրու անպտուղ մտածմունքներն ու զրուցները
«Մտքի կանխումը» հաղթահարման մեկ այլ ձև է։ Քեզ կարող է թվալ, որ միտքդ պտտվում ու պտտվում է խնդրի շուրջ և ոչ մի կերպ քեզ թույլ չի տալիս որևէ լուծման հանգել։ Հիշիր, որ քո՛ միտքն է այս անպտուղ մտածմունքերի մեջ, և դո՛ւ ես կառավարում այն։ Դու կարող ես ասել՝ «Կանգ առ» և քո ուշադրությունը սևեռել այնպիսի խնդիրների վրա, որոնք կարող ես լուծել։
«Խոսքի դադարեցումը» հարակից է «մտքի կանխմանը»։ Դու և ընտանիքիդ անդամները շատ հեշտությամբ կարող եք սովորույթ դարձնել անդադար այդ խնդրի մասին զրուցելը։ Դա կարող է դառնալ ձեր խոսակցությունների հիմնական նյութը, մինչ ավելի կարևոր թեմաներ կանտեսվեն։ Իրականում երբ ընտանիքի որևէ անդամ պատճառ է դառնում ինչ–որ խնդրի, նա ինքը հաճախ դառնում է «խնդիր», և ընտանիքի մյուս անդամները, հատկապես երեխաները, կարող են անտեսվել։ Քո ընտանիքը կարող է խուսապել դրանից։ Փորձեք չխոսել խնդրի մասին, քանի դեռ որևէ նոր միջադեպ չի ստիպում այդ անել։
- Վստահիր այլ մարդկանց օգնության հարցում
Քեզ թերևս զարմանալի թվա այն փաստը, որ քո եկեղեցուց, քո ընկերներից կամ ծանոթներից շատերը նմանատիպ խնդիրների առաջ են կանգնած, ինչ որ դու։ Իմ տան մոտ գտնվող եկեղեցիներից մեկում, օրինակ, մի խումբ կազմակերպում է կանոնավոր հավաքներ։ Խումբը կոչվում է «Ինքնասպանության փորձի արդյունքում փրկվածներ»։ Հոգեբանական կենտրոնի ներկայացուցիչը ուղղություն է տալիս նրանց։ Մասնակիցները կարող են հանդիպել ծանոթ իրավիճակում հայտնված մարդկանց, գտնել ցավից թրծված իմասնություն և հույս, որ ծնվում է նույն ցավը կրած մարդկանց ընկերության արդյունքում։ Փնտրիր մարդկանց, որոնք պայքարում են նույն հիասթափությունների հետ, ինչ որ դու։ Եթե անլուծելի խնդիրը, որ քեզ տանջում է, անդամալույծ սիրելիի խնամքն է, որ պահանջում է մշտական ուշադրություն, թեթևացրու բեռդ և գտիր մեկին, որ քեզ կփոխարինի։ Քեզ պարբերաբար հանգստանալ է հարկավոր։ Քո եկեղեցին կամ համայնքը հնարավոր է, որ հովանավորի շաբաթական 1–օրյա խնամքի ծրագիր նման հիվանդների համար։ Սա քեզ թույլ կտա վերականգնել ուժերդ՝ զբաղվել առօրյա գործերով, ֆիլմ դիտել, ընկերների հետ հանդիպել։
«Մի մարդ, որ փորձության է մատնվում, պետք է եռակի շնորհակալ լինի Ամենակարող ԱՍՏԾՈՒՆ. առաջինը, որ ուժ է տալիս դիմանալու փորձությանը, երկրորդը՝ փորձությանը վերջ դնելու համար և երրորդը՝ հենց փորձության համար։ Քանի որ տառապանքը ամփոփում է ստեղծագործության գաղտինքը և նրա հավիտենականությունը... Տառապանքը կերպարանափոխում է մարդկանց և ոմանց դարձնում ավելի լավը։ Տառապանքի ավարտին, առեղծվածային կերպով ԱՍՏՎԱԾ սպասում է մեզ»։
Elie Wiesel
- Արա այն, ինչ կարող ես
Հնարավոր է, որ չկարողանաս քեզ տանջող խնդրից ազատվել, բայց դու կարող ես դրա որոշ հետևանքներից խուսափել՝ շնորհիվ ինքնակառավարման։
Միգուցե ինքդ ունես ֆիզիկական խնդիրներ։ Ավելի ստեղծագործ մոտեցիր քո վիճակին։ Ուսմնասիրիր քո թուլությունները և մտածիր, թե ինչպես կարող ես շրջանցել դրանք։ Շատ ավելի լավ է հաղթահարել հաշմանդամության որոշ դրսևորումներ, քան ամբողջովին հանձնվել հիվանդությանը։ Թերևս դու չես կարող ազատվել ֆիզիկական խնդրից, բայց դու կարող ես շրջանցել այն շատ դեպքերում։ Միտքը կարող է քեզ օգնել վեր բարձրանալ խնդրից։ Ժամանակ առ ժամանակ քո խնդիրը, ինչ էլ որ այն լինի, փոփոխության կենթարկվի, հուշելով քեզ, թե ինչ կարելի է անել։ Օրինակ, եթե քո սիրելիներից որևէ մեկը, որ ալկոհոլիկ է, հիվանդություն է ձեռք բերում, դու կարող ես ամեն ինչ անել, որ նա ստանա բժշկական օգնություն։ Եթե քո բարեկամնեից որևէ մեկը, որ քեզ հետ չի խոսել ամիսներ շարունակ, հայտնվում է մի իրավիճակում, որտեղ պահանջվում է քո օգնությունը, դու կարող ես առաջարկել քո անկեղծ աջակցությունը՝ կարծես թե ձեր մեջ ոչինչ էլ չի եղել։
Միգուցե ինքդ ունես ֆիզիկական խնդիրներ։ Ավելի ստեղծագործ մոտեցիր քո վիճակին։ Ուսմնասիրիր քո թուլությունները և մտածիր, թե ինչպես կարող ես շրջանցել դրանք։ Շատ ավելի լավ է հաղթահարել հաշմանդամության որոշ դրսևորումներ, քան ամբողջովին հանձնվել հիվանդությանը։ Թերևս դու չես կարող ազատվել ֆիզիկական խնդրից, բայց դու կարող ես շրջանցել այն շատ դեպքերում։ Միտքը կարող է քեզ օգնել վեր բարձրանալ խնդրից։ Ժամանակ առ ժամանակ քո խնդիրը, ինչ էլ որ այն լինի, փոփոխության կենթարկվի, հուշելով քեզ, թե ինչ կարելի է անել։ Օրինակ, եթե քո սիրելիներից որևէ մեկը, որ ալկոհոլիկ է, հիվանդություն է ձեռք բերում, դու կարող ես ամեն ինչ անել, որ նա ստանա բժշկական օգնություն։ Եթե քո բարեկամնեից որևէ մեկը, որ քեզ հետ չի խոսել ամիսներ շարունակ, հայտնվում է մի իրավիճակում, որտեղ պահանջվում է քո օգնությունը, դու կարող ես առաջարկել քո անկեղծ աջակցությունը՝ կարծես թե ձեր մեջ ոչինչ էլ չի եղել։
- Ընդունիր քո անօգնական լինելը
Մենք բոլորս ապրում ենք այն պատրանքով, որ կարող ենք ցանկացած խնդիր լուծել։ Մինչդեռ մենք չենք կարող փոխել պայմանները, որոնք մեզնից կախված չեն։ Մենք չենք կարող հրաշքներ գործել և մանավորապես չենք կարող ստիպել այլ մարդկանց փոխել իրանց վարքագիծը։ Մենք ԱՍՏՎԱԾ չենք։
Սակայն ԱՍՏՎԱԾ կարող է անել այն ամենը, ինչ մենք չենք կարող։ Փոխիր քո մոտեցումը և ԱՍՏԾՈՒՆ հանձնիր այն խնդիրը, որ չես կարող լուծել։ Միգուցե ԱՍՏՎԱԾ նույնպես ցանականում է, որ այդ հարցը լուծվի։
Պարբերաբար աղոթիր, որ ԱՍՏՎԱԾ քեզ համար պարզ դարձնի իրավիճակը։ Սպասիր և տես, թե ինչ է լինում, բայց նորից խնդիրը քո ձեռը մի վերցրու։ Սա քեզ թույլ կտա կենտոնանալ այլ խնդիրների վրա, ոնոնց հետ կապված դու կարող ես ինչ–որ բան անել։ Աղոթիր խաղաղության աղոթքը (“Serenity Prayer”). «ԱՍՏՎԱԾ, տուր ինձ հոգեկան անդորր՝ ընդունելու այն բաները, որ չեմ կարող փոխել, քաջություն՝ փոխելու այն բաները, որ կարող եմ, և իմասնություն՝ տարբերելու մեկը մյուսից»։
ԽԻԶԱԽ ԵՂԻՐ
Առօրյա մարտահրավերներին արձագանքիր հանդարտ՝ խելամիտ կերպով անելով այն ամենը, ինչ կարող ես տվյալ իրավիճակում։ Ապա գիտակցաբար հանձնվիր։ Քո ու խնդրի միջև հեռավորություն մտցրու՝ քեզ հեռացրու խնդրից։ ԱՍՏՎԱԾ խաղաղության ընծա ունի քեզ համար։ Սկսիր ընդունել այն։ Հենց հիմա։
No comments:
Post a Comment