Pages

Saturday, March 17, 2012

ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ (երկրորդ մաս)

Գրեգ Լորի
րկրորդ մաս)

ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԹՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ
Պողոսը շատ պրակտիկ խոսքեր է գրում, թե ինչպես պետք է հափշտակության ճշմարտությունը ազդի մեր կյանքի վրա 1 Թեսաղ. 5:1–9–րդ համարներում։
«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ»
Այսօր սա մարդկության ամենամեծ անհանգստությունն է։ Հաճախ ենք լսում գլոբալ ընտանիքի մասին, և կարծես միակ պակասող բանը այդ ընտանիքին առաջնորդն է։ Աշխարհը հասունացել է մի այնպիսի մարդու համար, որին ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ  ներկայացնում է որպես Հակաքրիստոս։
Բայց մինչ աշխարհը ակնկալում է «խաղաղություն և անվտանգություն» (1 Թեսաղ. 5:3), մենք՝ հավատացյալներս գիտենք, որ «Դատաստանը մոտենում է»։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է մենք՝ հավատացյալներս, ապրենք։

«ՈՂՋԱՄԻՏ ԼԻՆԵԼ»
Ոմանք ասում են, որ քրիստոնյաները գլուխներն ամպերի մեջ են ապրում՝ իրատես չեն։ Իրականում ճիշտ հակառակն է։ Այն անձը, որ հավատում է, թե մարդկությունը կարող է ապրել խաղաղ որպես մի մեծ ընտանիք, և որ մարդիկ ըստ էության բարի են, շատ հեռու է իրականությունից։ Քրիստոնեությունը շատ իրատես է խնդիրների և լուծումների հարցում։

«ԵԿԵՔ ՉՔՆԵՆՔ»
Մենք չպետք է քնենք, ինչպես շատերը (1 Թեսաղ. 5:6–7), այլ պետք է զգոն և պատրաստ լինենք։
«Այս էլ իմացէ՛ք ներկայ ժամանակիս մասին, որովհետեւ հիմա ճիշտ ժամն է, որ մենք քնից զարթնենք. քանի որ փրկութիւնն այժմ մեզ աւելի մօտ է, քան երբոր մենք հաւատացինք» (Հռոմ.13:11)։
«Գիշերն անցաւ, եւ ցերեկը մօտեցաւ. ուրեմն դէ՛ն գցենք խաւարի գործերը եւ հագնենք լոյսի զրահը. շարժուենք առաքինութեամբ, ինչպէս ցերեկով, ո՛չ անառակութիւններով եւ հարբեցողութեամբ, ո՛չ պոռնկութեամբ եւ պղծութեամբ, ո՛չ նախանձով եւ կռուազանցութեամբ. զգեստաւորուեցէ՛ք Տէր Յիսուս Քրիստոսով եւ մարմնին խնամք մի՛ տարէք ցանկութիւնները գոհացնելու համար» (Հռոմ. 13:12–14)։
Հոգևոր ահազանգը հնչել է։ Սա կարծես ԱՍՏԾՈ՝ արթնության կոչն է եկեղեցուն։ Հիշեք, որ այս խոսքերն ուղղված են հավատացյալներին։ Մենք կարիք ունենք սթափվելու մեր հոգևոր թմրածությունից, ծուլությունից և անտարբերությունից՝  պահի հրատապությանը համապատասխան։ Արդեն ուշ է, մենք պետք է պատրաստվենք ՏԻՐՈՋ մոտալուտ գալուստին։

«ՄԵՆՔ, ՈՐ ՑԵՐԵԿՈՎ ԵՆՔ»
ՀԻՍՈՒՍՆ ասաց. «Եւ քանի դեռ ցերեկ է, ես պէտք է կատարեմ գործերը Նրա, ով ինձ ուղարկեց. կը գայ գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել։ Քանի դեռ աշխարհում եմ, աշխարհի լոյսն եմ» (Հովհ. 9:4–5)։
Մեր ժամանակը սահմանափակ է։ Մենք պետք է կատարենք մեր աշխատանքը, քանի կարող ենք։ Վերջին օրերի հավատացյալներին ՀԻՍՈՒՍ ասաց. «Ահա քո առաջ դրի բաց դուռը, որը ոչ ոք չի կարող փակել» (Հայտն. 3:8)։
Բայց հնարավոր է ինչոր  բեռ մեզ դանդաղեցնում է կամ բթացնում է մեր ցանկությունը՝ անցնելու այդ դռան միջով։ Մենք պետք է համբերություն և հաստատակամություն դրսևորենք (Հայտն.3:10)։
Ժամանակն է՝ պատրաստվենք հանդիպելու մեր ԱՍՏԾՈՒՆ։ Դու պատրա՞ստ ես։ Եթե ոչ, ապա անհրաժեշտ փոփոխություններ արա, որպեսզի դու էլ լինես նրանց մեջ, ովքեր կսիրեն ՆՐԱ հայտնվելը ( 2 Տիմոթ. 4:8)։

ՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌԸ՝ ԵՐԿԻՆՔ
Դու երբևէ իսկապես կարոտե՞լ ես քո օջախը։
Հրաշալի տներում ապրող մարդկանց համար «There is no place like home» (Տունը ամենալավ տեղն է աշխարհում) ասացվածքը շատ տեղին է հնչում։ Սակայն, ողորմելի տներում ապրողները հաճախ գերադասում են տնից դուրս անցկացնել ժամանակը։ Անկախ ամեն ինչից՝ կա մի տուն, որ սպասում է մեզ, որին բոլորս պիտի անչափ կարոտով սպասենք։ Դա երկինքն է։ 

ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԵՐ ՍՐՏՈՒՄ
Աստվածաշունչն ասում է. «ճանաչելու իղձ տուեց նրանց սրտերին» (Ժող.3:11)։  Հենց այս պատճառով մենք երբեք լիովին բավարարված չենք լինի այս կյանքում։ Ոչինչ երևէ չի համապատասխանի մեր փնտրածին։
Մենք բոլորս ունեցել ենք պահեր, որ կարծես ամեն ինչ թվում է կատարյալ՝ կատարյալ մայրամուտ, աստղազարդ երկինք, գեղեցիկ պահեր մեր սիրելիի հետ։ Այդ ժամանակ մտածում ենք, որ կուզենայինք՝ միշտ այդպես լիներ։ Բայց դա տևական չէ։ Դա հավիտենականության ընդամենը մի վայրկենական ակնարկ է՝ մի պահ երանություն, որ մի օր վայելելու ենք փառքի մեջ։
Ոմանք երկնքի կարոտը փորձում ենփարատել կատարյալ կյանք փնտրելով։ Նրանք այդ երանության պահը այլևս չեն ապրում իրենց ամուսնու կամ կնոջ հետ, ուստի գնում են փնտրելու մեկ ուրիշի։ Նրանց աշխատանքը այնքան գոհացուցիչ  չէ, որքան մի ժամանակ, ուստի փնտրում են ուրիշ աշխատանք։ Նրանց տունը այլևս չի բավարարում իրենց, ուստի գնում են մեկ ուրիշը, որն ավելի մեծ է և ավելի լավը։ Նրանք չեն գտնում բավարարվածության զգացում։
Մենք կարող ենք հետ նայել մեր կյանքին և գալ նույն եզրակացությանը, ինչ որ Բենջամի Դիզրայելին՝ Անգլիայի նախկին վարչապետը։ Վերանայելով իր ապրած կյանքը, նա ասել է. «Ջահել տարիքը սխալներ է գործում, հասուն տարիքը պայքարում է, ծերությունը՝ ափսոսում»։
Ինչո՞ւ է կյանքը հաճախ այսքան հեռու մեզ բավարարելուց։ Որովհետև մեր մեջ կա մի բան, որին երկիրը երբեք չի կարող բավարարել։ Սա ԱՍՏԾՈՒՆ գտնելու փափագն է։ Դժբախտաբար պրն. Դիզրայելին չէր ըմռնել դա։ ԱՍՏՎԱԾ մեր սրտում դրել է երկնքի նկատմամբ կարոտ (որպես տուն ձգտելու բնազդ), մեզ դեպի Իրեն ձգելու համար։

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՆՔԻ ՄԱՍԻՆ
Մինչ Աստվածաշունչը հաճախ խոսում է երկնքի մասին, և մենք հստակ ցուցումներ ունենք, թե ինչ պետք է անենք այնտեղ գնալու համար, այնուամենայնիվ շատերը լուրջ չեն վերաբերում այս հավիտենական տան գոյությանը։ Երկնիքը հաճախ ընկալվում է որպես մի անորոշ, անհասկանալի և անհավատալի հասկացություն։
Ահա աստվածաշնչային փաստեր երկնքի մասին.
 - Երկնքի գոյությունը 100% ճիշտ է։
Դժոխքի գոյությունը 100% ճիշտ է։
- Մենք կարող ենք 100% վստահ լինել, որ կգնանք երկինք, եթե մենք ՔՐԻՍՏՈՍԻ հավատքով վերստին ծնունդ ենք առել(ոչ մեր լավ արարքներով)։
Երկինքը մի տեղ է՝ պատրաստված այն մարդկանց համար, ովքեր պատրաստ են երկնքի համար (Հովհ. 14:2)։

Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՀՈՒՄ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Երկու կարևոր դեպք կպատահի երկնքում հավատացյալների հափշտակթյունից հետո.
1. ՔՐԻՍՏՈՍԻ ԱՏՅԱՆԸ
2. ԳԱՌԱՆ ՀԱՐՍԱՆԻՔԻ ԸՆԹՐԻՔԸ
Այս երկու իրադարձությունները կնախորդեն ՔՐԻՍՏՈՍԻ երկրորդ գալստյան ժամանակ ՏԻՐՈՋ հետ մեր՝ երկիր վերադարձին։ Եթե դու հավատացյալ ես, ուրեմն ներկա կլինես այդ երկու իրադարձություններին։
Ի՞նչ է պատահելու այն բանից հետո, երբ ՏԵՐԸ ազդարարության նշանով իջնի երկնքից, և մենք հափշտակվենքտարվենք՝ օդի մեջ հանդիպելու մեր հանգուցյալ սիրելիներին (1 Թեսաղ. 4:16–17)։

ՄԵՆՔ  ԿՍՏԱՆԱՆՔ ՆՈՐ, ՀԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆ
Մեզ անհրաժեշտ կլինեն նոր մարմիններ՝ նոր վայրի՝ երկնքի համար։  Մեր երկրային մարմինները հարմարեցված են այս երկրային միջավայրի համար։ Մեր հարության մարմինները հարմարեցված կլինեն երկնքի միջավայրի համար։ Պողոսը բացատրում է այս յուրօրինակ կերպարանափոխությունը։
«Այսպէս է նաեւ մեռելների յարութիւնը. Մարմինը սերմանւում է ապականութեամբ եւ յարութիւն է առնում առանց ապականութեան. սերմանւում է անարգութեամբ եւ յարութիւն է առնում փառքով. սերմանւում է տկարութեամբ եւ յարութիւն է առնում զօրութեամբ» (1 Կորնթ. 15:42–43)։

ԵԹԵ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԵՆՔ ԵՂԵԼ, ԿՊԱԳԵՎԱՏՐՎԵՆՔ
Մեզնից շատերը տարիների ընթացքում շատ պարգևներ են ստացել, որ առաջարկում է այս աշխարհը՝ մրցանակներ, շքանշաններ և այլն։ Երկնքում մարդիկ կպարգևատրվեն տարիների ընթացքում ԱՍՏԾՈՒ նկատմամաբ ցուցաբերած իրենց հավատարմության համար։ Նույնիսկ ամենաչնչին արարքը՝ ԱՍՏԾՈ թագավորության համար արված, չի մնա աննկատ մեր Երկնային ՀՈՐ կողմից։
ՀԻՍՈՒՍԸ խոստացել է. «Քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս» (Մատթ.6:4, նաև Մատթ. 6:6, 18)։ Այս պարգևը կստանաք, երբ կանգնենք ՔՐԻՍՏՈՍԻ Ատյանի առջև։

ՔՐԻՍՏՈՍԻ ԱՏՅԱՆԸ
Թերևս կարծում եք, որ միայն անհավատներն են դատվելու։ Նրանք իհարկե կդատվեն, բայց դա կլինի Մեծ Սպիտակ Գահի Դատաստանի ժամանակ (Հայտնություն 20)։ Դա վերջին դատաստանն է, և այն կատարվելու է ցույց տալու անհավատներին, թե ինչու է նրանց մերժվում ԱՍՏԾՈ ներկայությունը երկնքում (Նրանք մերժեցին ԱՍՏԾՈ ներման առաջարկը)։
Միևնույն ժամանակ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ քրիստոնյաների դատաստան էլ է լինելու (2  Կորնթ. 5:10)։  ՔՐԻՍՏՈՍԻ Ատյանը տարբեր է։ Այնտեղ չի որոշվի քո երկինք գնալչգնալու հարցը։ Դու արդեն երկնքում կլինես, երբ այն պատահի։ Այդ ժամանակ պարզվելու է, թե ինչ պարգև ես ստանալու։
«Երբ ընդունելութիւն անես, կանչի՛ր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կոյրերին եւ երանելի կը լինես, որովհետեւ փոխարէնը քեզ հատուցելու ոչինչ չունեն։ Եւ դրա փոխարէն քեզ կը հատուցուի արդարների յարութեան օրը» (Ղուկ. 14:14, Հայտն. 22:12)։

«ՔԱՆԶԻ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՏԵԱՆԻ ԱՌԱՋ ՊԻՏԻ ՆԵՐԿԱՅԱՆԱՆՔ»
Այս խոսքերը կարդում ենք 2 Կորնթ. 5:10–ում, որից կարելի է եզրակացնել, որ ՔՐԻՍՏՈՍԻ ատեանի նպատակը  անհատի բուն էության և շարժառիթների ներկայացումն ու ցուցադրումն է։ Մեր դատը կլինի ոչ թե մասսայական, այլ անհատական։

 «ՈՐՊԵՍԶԻ  ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԻՐ ՄԱՐՄՆՈՎ ԱՐԱԾՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆԸ ԱՌՆԻ՝ ԹԵ՛ ԲԱՐԻ ԵՎ ԹԵ՛ ՉԱՐ»
2 Կորնթացիս 5։10–ում հստակ ասվում է, թե ինչը պիտի դատվի։ Խոսքում օգտագործված «չար» բառը չի նշանակում բարոյականության տեսանկյութնից չար, այլ «ոչ պիտանի», «անարժեք»։ Այլ խոսքով ասած՝ դա նշանակում է ժամանակի, էներգիայի և ընդհանրապես կյանքի վատնում։
ՔՐԻՍՏՈՍԻ Ատյանի առաջ ամեն մեկս պիտի հաշիվ տա, թե ինչպես ենք ապրել մեր կյանքը, ինչպես ենք օգտագործել այն շնորհները, որ ԱՍՏՎԱԾ տվել է մեզ։ Խոսելով ՔՐԻՍՏՈՍԻ Ատյանի մասին՝ Պողոս առաքյալն ասում է. «Որովհետեւ ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրուած այն հիմքը, որ Յիսուս Քրիստոսն է։ Եթէ մէկը այս հիմքի վրայ կառուցի ոսկով, արծաթով, թանկարժէք քարերով, փայտով, խոտով, եղէգով, իւրաքանչիւրի գործը յայտնի կը լինի. Քանզի օրը երեւան պիտի հանէ, քանի որ կրակո՛վ յայտնի պիտի լինի. եւ իւրաքանչիւրի գործը, ինչպէս որ է, կրա՛կը պիտի փորձի. եթէ մէկի կառուցած գործը մնայ, նա վարձ պիտի ստանայ. եւ եթէ մէկի գործը այրուի, նա պիտի տուժի, թէեւ ինքը պիտի փրկուի, բայց նման մէկին, որ կարծես կրակի միջով անցած լինէր» (1 Կորնթ. 3։11-15)։
Փայտը, խոտն ու եղեգը, որի մասին խոսում է Պողոսը, ոչ այնքան մեծ մեղքին են վերաբերում, որքան այս կյանքի անցողիկ բաներին ավելի մեծ նշանակություն տալուն, քան ԱՍՏԾՈ գործերին։ Դու կարող ես քո ողջ ուժն ու էներգիան վատնել քո աշխատանքի, հոբբիների կամ նույնիսկ հեռուստացույց դիտելու վրա, բայց այս բոլոր բաները կանցնեն։

«ԵԹԵ ՄԵԿԻ ԿԱՌՈՒՑԱԾ ԳՈՐԾԸ ՄՆԱ, ՆԱ ՎԱՐՁ ՊԻՏԻ ՍՏԱՆԱ»
Այն գանձերը, որ մենք երկնքում ենք կուտակել (Մատթ. 6:20, Մատթ. 19:21) մեզ վարձ կբերեն (1 Կորնթ. 3:14 )։ Մեզ համար տրամաբանական է, որ հավատքի մեծ մարդիկ կստանան պարգևներ։ Սակայն մեզ կզարմացնի այն փաստը, որ պարգևներ կստանան անհայտ հավատացյալներ՝ քրիստոնյաներ, որ ծածուկ աղոթել են, առանց ակնակալիքի ծառայել են ուրիշների, իրենց ռեսուրսներից գաղտնաբար բաժին են հանել այլ մարդկանց, համեստաբար արել այն, ինչի համար ԱՍՏՎԱԾ իրենց կանչել է։
Քեզ թող չանհանգստացնի, թե ԱՍՏՎԱԾ ինչի համար է կանչել մեկ ուրիշ մարդու։ Դու կենտրոնացիր այն բանի վրա, ինչի համար ՆԱ կանչել է քեզ։ Այն բաները, որ այժմ շատ գնահատելի և կարևոր չեն թվում, շատ ավելի արժեքավոր կլինեն երկնքում։

Ի՞ՆՉ ՊԱՐԳԵՎՆԵՐ ԿՍՏԱՆԱՆՔ ՄԵՆՔ
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ  նկարագրում է շատ պսակներ, որ մենք կստանանք ՔՐԻՍՏՈՍԻ ատյանի առաջ։

ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՊՍԱԿ (ԿԱՄ ՀՈԳԻՆԵՐ ՇԱՀՈՂՆԵՐԻ ՊՍԱԿ)
«Քանզի ո՞վ է մեր յոյսը կամ ուրախութիւնը կամ մեր պարծանքի պսակը, եթէ ոչ՝ դո՛ւք ի Տէր, Յիսուս Քրիստոսի առաջ, նրա գալստեան ժամանակ» (1 Թեսաղ. 2:19)։ Այս պարգևը ստանալու համար Դուք պետք է փորձեք այլ մարդկանց առաջնորդել դեպի ՔՐԻՍՏՈՍԸ։
«ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՊՍԱԿԸ» ստացողները կտեսնեն այն բոլոր մարդկանց, ում օգնել եք ՏԻՐՈՋԸ դառնալու։ Այս մարդիկ հնարավոր է մեր շուրջը խմբված լինեն։ Այս միտքը կարող է շատ ոգևորիչ կամ ընկճող լինել՝ կախված այն բանից, թե դու որքան հավատարիմ ես եղել Մեծ առաքելությունը կատարելու հարցում։
Մենք պետք է հիշենք, որ ինքներս երբեք ոչ ոքի դարձի չենք բերել։ Այդ արվում է ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ կողմից (Հովհ.6:63)։ Այնուամենայնիվ մենք կարող ենք մեր դերը ունենալ այդ գործում։ Թերևս մենք տեղյակ էլ չենք, թե որքան անձանց փրկության պատճառ ենք եղել։
«Ես տնկեցի, Ապողոսը ջուր տուեց, բայց Աստուա՛ծ աճեցրեց» (1 Կորնթ. 3:6, տես Դանիել 12:3)։

ԿՅԱՆՔԻ ՊՍԱԿ
Այս պարգևը ձեռք բերելու համար դու պետք է սիրես ՏԻՐՈՋԸ և համբերես փորձության։
 «Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձութեան. որովհետեւ, եթէ փորձութեան մէջ հաստատ լինի, կը ստանայ կեանքի պսակը, որը Տէրը խոստացաւ իրեն սիրողներին» (Հակ. 1:12)։
Միգուցե քեզ թվում է, թե շատ բաներից ես հրաժարվել ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ հետևելու համար։ Դու դիմադրել ես գայթակղության և դիմացել դժվարությունների՝ հանուն հավատքի։
ԱՍՏՎԱԾ քեզ խոստացել է այս հատուկ պարգևը երկնքում։

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՊՍԱԿ
Այս պարգևը ստանալու համար դու պետք է ավարտես քո ընթացքը և սիրես ՆՐԱ հայտնվելը։
«Իմ մեկնումի ժամանակը հասել է։ Պատերազմեցի բարի պատերազմը, աւարտեցի ընթացքս, պահեցի հաւատը։ Եւ հիմա ինձ է սպասում արդարութեան պսակը, որը, որպէս հատուցում, ինձ պիտի տայ Տէրը՝ արդար Դատաւորը, այն օրը. եւ ոչ միայն ինձ, այլ նաեւ բոլոր նրանց, որ սիրեցին նրա յայտնուելը» (2 Տիմոթ. 4:6–8)։
Դու ստեղծվել ես ԱՍՏԾՈՒՆ ճանաչելու և երկինք գնալու համար։ Դու միգուցե կորցրել ես քո ճանապարհը, սակայն մի կորցրու քո հասցեն։ Մի մերժիր քո հոգու հոգևոր քաղցը։ Որպես հավատացյալներ՝ մենք ունեք հույս, որ գերեզմանից անդին է։
Չափից ավելի մի մտահոգվեք այս կյանքի բաներով։ Հակառակ դեպքում՝ դուք կունենաք փրկված հոգի, բայց կորած կյանք։ Հիշեք ձեր հավիտենական պարգևները։ Ձեր հայացքը հառած պահեք ՀԻՍՈՒՍԻՆ՝ «(Ձեր) հավատի զորագլխին և այն կատարեկագործողին» (Եբր. 12:2)։

No comments: