Pages

Sunday, March 25, 2012

ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ

Գրեգ Լորի
«Եւ ձեր սրտերում թող հաստատուի Քրիստոսի խաղաղութիւնը, որին եւ կոչուեցիք մէկ մարմնով. եւ գոհութի՛ւն մատուցեցէք» (Կող. 3։15)։

ԱՍՏՎԱԾ մեզ հետ նախ և առաջ խոսում է Իր Խոսքի միջոցով, սակայն ՆԱ կարող է նաև խոսել հանգամանքների միջոցով։ Այնուամենայնիվ ես իմ որոշումները չեմ կայացնում՝ միայն հանգամանքների վրա հիմնվելով։

Մենք պատկերավոր խոսում ենք բացվող դռների մասին, սակայն միայն ԱՍՏՎԱԾ չէ, որ կարող է դռներ բացել։ Երբ Հովնանը չհնազանդվեց ԱՍՏԾՈՒՆ, նա նստեց մի նավ, որ գնում էր հակառակ ուղղությամբ։ Սատանան բացեց Հովնանի անհնազանդության համար անհրաժեշտ բոլոր դռները։ Ուստի եթե պատահաբար ամեն ինչ ստացվում է, քո որոշումը մի կայացրու հիմնվելով այդ փաստի վրա։

Առաջին հերթին, այն ինչի մասին խորհում ես, պետք է հոգևոր լինի։ Այն չպետք է ոտնահարի աստվածաշնչային որևէ սկզբունք։ Ապա կարծում եմ, որ եթե ԱՍՏԾՈ կամքն է, Նա կհաստատի այն հանգամանքների միջոցով։ Ուստի դու պետք է վստահես ԱՍՏԾՈՒՆ քեզ ուղղորդելու հարցում։

Պողոս առաքյալի հետ պատահեց թե՛ նավաբեկություն և թե՛ հիվանդություն։ Կլինի ժամանակ, երբ ԱՍՏՎԱԾ փակում է դռներ։ Երբ մեր մեքենան չի միանում, մեր ծրագրերը փոխվում են։ Բայց մենք պետք է շատ զգույշ լինենք. երբեք մեր որոշումները չպետք է կայացնենք նմանատիպ հանգամանքներից ելնելով։

Երկրորդը՝ շատ կարևոր է ԱՍՏԾՈ խաղաղությունն ունենալ քո սրտում։ Կողոսացիս 3։15–ում ասվում է. «Եւ ձեր սրտերում թող հաստատուի Քրիստոսի խաղաղութիւնը»։ Ժամանակ է եղել, երբ ես պատրաստ եմ եղել անելու մի բան, որի հետ կապված խաղաղություն չեմ ունեցել։ Հանգամանքների բերումով թվում է, թե այն ճիշտ է։ Այն նաև ոչ մի աստվածաշնչային սկզբունքի դեմ չէ։ Սակայն ունենում եմ զգացում, որ չպետք է դա անել։ Ես սովորել եմ լսել այդ զգացումին։

Երբեմն էլ ամեն ինչ կախված է ճիշտ ժամանակից։ Ինչպես ԱՍՏԾՈ կամքն է կարևոր, նույն կերպ կարևոր է նաև ԱՍՏԾՈ ժամանակը։ Ուստի մինչ փնտրում ես ԱՍՏԾՈ կամքը, եթե խնդրանքդ ճիշտ է, և ժամանակն էլ ճիշտ է, ԱՍՏԾՈ պատասխանն էլ կլինի դրական։

 

No comments: