Pages

Monday, March 26, 2012

ԻՆՉՊԵՍ Է ԱՍՏՎԱԾ ԽՈՍՈՒՄ

Գրեգ Լորի
«Բոլոր գիրքը Աստուծոյ շունչն է եւ օգտակար է սորվեցնելու, յանդիմանելու, շտկելու եւ արդարութեան մէջ խրատելու համար, Որպէս զի Աստուծոյ մարդը կատարեալ ըլլայ՝ ամէն բարի գործերու պատրաստուած» (2 Տիմ. 3։16-17)։

Նախ և առաջ ԱՍՏՎԱԾ մեզ հետ խոսում է իր Խոսքի միջոցով։ Սաղմոս 118:105–ում ասվում է. «Քո խօսքը ճրագ է իմ ոտքերի համար, եւ լուսաւորում է իմ շաւիղները»։ 

2 Տիմ.
3:16–ը մեզ հիշեցնում է.«Բոլոր գիրքը Աստուծոյ շունչն է եւ օգտակար է սորվեցնելու, յանդիմանելու, շտկելու եւ արդարութեան մէջ խրատելու համար»։ Բաց Աստվածաշունչը։ Ժամանակ անցկացրու՝ կարդալով այն։ Վստահիր ԱՍՏԾՈ Խոսքին, և քեզ համար կբացահայտվի ԱՍՏԾՈ կամքը։
Ես այն մարդկանցից չեմ, որ Աստվածաշունչը պահում են քամուն հակառակ և ասում. «Տեր, ես չգիտեմ այս հարցում քո կամքը, բայց խնդրում եմ, թող քամին փչի ու բացի այն համարը, որ ցույց կտա ինձ Քո կամքը»։ Հասկանո՞ւմ եք, դա կնշանակի Խոսքը կոնտեքստից դուրս բերել։ Մեզ անհրաժեշտ է Աստվածաշունչն ամբողջությամբ՝ բոլոր գրքերը։ Մեզ պետք են ԱՍՏԾՈ բոլոր ցուցումները։
Պահեր են լինում, երբ ես կարդում եմ Աստվածաշունչը, և երբ որոշում կայացնելու անհրաժեշտություն է լինում, պարզապես գիտեմ ԱՍՏԾՈ կամքը։ Ես կիրառում եմ Աստվածաշնչի համարները որոշում կայացնելիս։ Երբեմն էլ, կարծես որոշ համարներ էջից առաձնանում և սփոփանք, մխիթարություն կամ պարզություն են մտցնում կոնկրետ իրավիճակում։
Ահա թե ինչու մենք պետք է սերտենք ԱՍՏԾՈ Խոսքը մեծ ուշադրությամբ։ Եվ ԱՍՏՎԱԾ մեզ ցույց կտա, թե ինչ է ցանկանում, որ մենք անենք։

No comments: