Pages

Friday, March 30, 2012

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿՏԸ ԲԵՐՈՒՄ Է ՀՈՒՅՍ

Գրեգ Լորի

«Յիսուս նրան ասաց. «Ես եմ յարութիւնն ու կեանքը։ Ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կ՚ապրի»» (Հովհ. 11։25)։ 
 

    Սուրբ Զատիկի իմաստը վառ գույներով ձվեր ներկելն ու ճոխ սեղաններ պատրաստելը չէ։ Թեև այդ ամենն էլ կարելի է անել։ Զատիկի իմաստը ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ մահն ու հարությունն է։
     Ոմանց համար Զատիկը կարող է հրաշալի օր լինել՝ շրջապատված ընտանիքի անդամներով ու ընկերներով։ Ուրիշների համար միգուցե այն լինի շատ տխուր մի օր, որովհետև Զատիկը կհիշեցնի նրանց իրենց սիրելիի մահվան մասին, ում իրենք շատ են կարոտում։
     Մահն այնքան դաժան, այնքան անգութ ու վերջնական է թվում։ Նույն բանն էին աշակերտները զգում, երբ տեսան իրենց ՏԻՐՈՋԸ, ում հետևելու համար թողել էին ամեն ինչ, խաչին գամված։ Նրանք բոլորովին ընկճված էին։ Մահը նրանց կոտրել էր։  Սակայն եթե նրանք հիշողությամբ հետ գնային, կհիշեին մի շատ կարոր դեպք և մի անչափ կարևոր հայտարարություն, որ ՀԻՍՈՒՍՆ արել էր։
     Նրանք կհիշեին, որ երբ ՀԻՍՈՒՍԸ կանգնած էր իր ընկեր Ղազարոսի գերեզմանի առջև, մի անսպասելի բան արեց։ ՆԱ արտասվեց (Հովհ.11:35)։ ՆԱ արտասվեց, քանի որ գիտեր, որ մահը ԱՍՏԾՈ նախնական ծրագրի մեջ մաս չուներ։ Մարդկությունը ստեղծված չէր ծերանալու, հիվանդություններից տառապելու կամ մահանալու համար։ Սակայն Ադամի ու Եվայի մեղքի պատճառով մեղքը մուտք գործեց մարկության կյանք, և մահը հետևաց դրան։ Մահը տարածվեց բոլորիս վրա։ ՀԻՍՈՒՍԸ արտասվեց, քանի որ դա ցավ էր պատճառում ԻՐԵՆ։
     Բայց այնտեղ՝ Ղազարոսի շիրմի առջև ՀԻՍՈՒՍԸ նաև հույսով լի հայտարարություն արեց. «Ես եմ յարութիւնն ու կեանքը։ Ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կ՚ապրի»» (Հովհ. 11։25)։ Մահը վերջը չէ։ ՀԻՍՈՒՍԻ հարությունը ապացուցում է դա։
     Եթե դու հավատում ես ՀԻՍՈՒՍԻՆ, Զատիկը քեզ համար նշանակում է, որ դու կապրես հավիտենապես ԱՍՏԾՈ ներկայության մեջ։ Զատիկը հույս է բերում այն մարդուն, ում կոտրել է մահը։

No comments: